Խոշոր հրդեհ՝ Արտաշատում գործող արագ սննդի կետում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող արագ սննդի կետում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել քաղաքացիները, սննդի կետի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումն ու մարել այն:
Պարզվել է, որ մասամբ այրվել են սննդի կետի առաստաղի և պատերի պայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ, 4 եվրոդուռ, եվրոպատուհանի շրջանակներն ու կենցաղային իրեր և մասամբ վնասվել են պատուհանի ապակիները: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Հետևեք մեզ՝ այստեղ