«Գոյը մարդիկ են, այն փակել անհնար է». թատրոնի փակ դռների դիմաց «Գոյ»-ը նշել է հիմնադրման 36-ամյակը
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց թատրոնի անձնակազմն ու հանդիսատեսը նշել են թատրոնի 36 ամյակը։
«Մեր 36 տարեկան թատրոնի դռները հիմա փակ են: Մենք վերևում չենք, փորձեր չենք անում, ներկայացումներ չկան: Ու ես այսօր մտածում էի, որ երկիր մոլորակի բոլոր թատրոններից և ոչ մեկին նման չէ մեր թատրոնը: Թեկուզ միայն նրանով, որ թատրոնը կա, դերասանները չկան, թատրոնը վերևում է, դերասանները՝ ներքևում, որ 1 ամիս և ավելի հերթափոխով նստում են թատրոնի փակ դռների առաջ:
Ի վերջո մարդու ամենահանճարեղ ունակությունը միտքն է, բայց այն կարող է ծառայել տարբեր նպատակների ու հանգեցնել տարբեր արդյունքների: Կարելի է ստեղծել և կարելի է քանդել: Ես ուրախ եմ, որ Գոյը ստեղծողների, արարողների շարքից է, և ես այնտեղ եմ: Գոյը մարդիկ են, ուստի այն փակել անհնար է: Ծնունդդ շնորհավոր, Գոյ»,- ինստագրամի իր էջում գրել է դերասան Վաչե Երիցյանը: