Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են. Սուրեն Սարգսյան
БЛОГՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Եթե չխորանանք մանրուքների մեջ, ապա կտեսնենք հետևյալ պատկերը.
1. Սիրիայում ներգրավված էր և ռազմական ներկայություն ուներ Ռոսաստանը՝ ԱՄՆ հիմնական գլոբալ մրցակիցը, որը Սիրիայից դուրս եկավ:
2. Ներգրավված էր Իրանը՝ ԱՄՆ հիմնական հակառակորդը, որը նույնպես դուրս եկավ Սիրիայից:
3. Սիրիայից հեռացավ նաև Ասադը, որին նույնպես ամերիկացիները համարում էին թշնամական ռեժիմ:
4. Սիրիայում ներգրավված էր Թուրքիան՝ ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը (վատ դաշնակիցը, բայց միևնույնն է դաշնակիցը) որն էապես մեծացրեց իր ազդեցության գոտին: Ի դեպ հենց Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ջանքերով էր, որ տարիներ առաջ ԱՄՆ ազդեցությունը մինիմալիզացվեց այս կոնֆլիկտում:
5. Ներգրավված էր և հստակ շահեր ուներ Իսրայելը՝ ԱՄՆ թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը, որն էլ ավելի մեծ ներգրավվածություն կունենա սիրիական հողում:
Այսինքն այս պահին Սիրիայում ամենից ազդեցիկ գործոններից են ԱՄՆ ռազմավարական դաշնակիցներ Իսրայելը, Թուրքիան (իր բոլոր պրոքսիներով), ինչպես նաև քրդերը, որոնք նույնպես ԱՄՆ դաշնակիցներն են համարվուն:
Իհարկե այնպես չէ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, բայց գլոբալ հակառակորդներն այս խաղում և այս փուլում այլևս չկան»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ներսիրիական բանակցություններից հետո լքել է պաշտոնը և երկիրը։