13 խորհուրդ` շոգին դիմակայելու համար
ЛАЙФԱմառվա այս տապին դժվար է դիմակայել շոգին: Հատկապես եթե դուք քաղաքում եք, ոչ թե հանգստավայրում, ապա հենց Ձեզ համար է Past.am-ը պատրաստել այս խորհուրդները:
1. Ժամը 13:00 -16:00-ի ընթացքում մի մնացեք արևի ուղիղ ճառագայթների տակ, դա կարող է արևահարության պատճառ դառնալ:
3. Օդորակիչը կարելի է փոխարինել պատշգամբի դռնից կախված թաց սավանով: Սավանը կարելի է օգտագործել նաև չոր վիճակում` 5 րոպե սառնարանում պահելով, այնուհետև դրա վրա պարկելով:
4. Քնելիս ծնկների տակ սառը ջրով շիշ դրեք:
5. Աշխատեք չօգտագործել ալկոհոլ, այն բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը: Փոխարենը շատ հեղուկ օգտագործեք:
6. Օգտագործեք շատ պաղպաղակ կամ սառեցված մրգեր: Կարող եք դրանք կտրատել և թողնել սառնարանում:
8. Քիչ օգտագործեք սպիտակուց կամ ճարպոտ սնունդ:
9. Կծու ուտելիքը նպաստում է քրտնարտադրությանն ու հովացնում մարմինը: Եթե կարող եք, օգտագործեք կծու ուտելիք:
10. Միշտ կրեք արևային ակնոցներ, դրանք պաշտպանում են բիբերն ու փրկում կնճիռներից:
11. Ավելորդ կոսմետիկան, հատկապես կրեմները պարզապես հակացուցված են շոգ եղանակին:
12. Մի մոռացեք ցնցուղ ընդունել: Իսկ ծայրահեղ դեպքերում կարող եք սառը ջրի տակ մտնել:
13. Շատ բարձր ջերմաստիճանների դեպքում կարող եք սառը ջրով լցված շիշը դնել ծնկի հետնամասում կամ ծոծրակին, որտեղ երակներն ավելի մոտ են մաշկին, արյունը կսառչի, և դուք կզովանաք:
14. Այս եղանակին, իհարկե, պետք է դիմակայել շոգին, սակայն հիշեք նաև, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, աշխատեք նաև չափը չանցնել ու չմրսել:



