Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Աչքը Սյունիքի վրա՞ է. ո՞րն է Էրդողանի հաջորդ քայլը

АНАЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սիրիան ընկավ․․․ Տասնամյակից ավելի պայքարը հաջողությամբ չպսակվեց, սիրիական զինված ընդդիմությունը կամ «թուրքական վարչախումբը» մի քանի օրում ավարտին հասցրեցին արարը, որով ազդարարվեց Ասադի ռեժիմի վախճանը: Այն Սիրիան, որ գիտեր աշխարհը, այլևս գոյություն չունի, դրա դրոշները հեռացվում են աշխարհի երկրներում գտնվող սիրիական դեսպանատների վրայից։

Այս ամենը Էրդողանի վարած քաղաքականության հերթական հետևանքն է, որի ֆոնին թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվ քննարկում է սկսվել, թե հերթը Հայաստանինն է, մասնավորապես, որ հաջորդը Սյունիքն է լինելու՝ այսպես կոչված  «Զանգեզուր միջանցքի» համար։

Արդյո՞ք պետք է պատրաստ լինենք, որ Էրդողանի ավերիչ քաղաքականության հաջորդ թիրախը հենց Հայաստանն է, Սյունիքը, թե դա հերթական քարոզչական պատերազմն է, որ տարվում է հայ ժողովրդի դեմ թուրքա-ադրբեջանական տանդեմի կողմից, և ո՞րն է Իրանի դերակատարումը ստեղծված իրավիճակում. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

«Թուրք-ադրբեջանական դաշինքի ցանկացած հաջողություն ի վնաս Հայաստանի Հանրապետության է, անկախ նրանից, թե այդ հաջողությունը որտեղ է գրանցվում՝ Սիրիայում, թե այլ տեղ։ Ակնհայտ է, որ մարտահրավերները մեծացել են, քանի որ Սիրիայում գրանցած հաջողությունից հետո էրդողանական վարչախումբը և նրա արբանյակ Բաքվի բռնապետական վարչախումբն ավելի լկտի և հանդուգն կդառնան»,- ասաց Ոսկանյանը։

Մարտահրավերներ ունենալը, ըստ Ոսկանյանի, չի նշանակում, որ պետք է հանձնվել դրանց առջև, քանզի զուգահեռ բացվում են նոր հնարավորություններ: Մասնավորապես, սիրիական հիմնախնդիրը բերել է լուրջ խնդիրներ նույն Թուրքիայի համար՝ քրդական խնդիրը արդիական է դարձել, իսրայելական ներկայությունը և Սիրիայի տարածքներում իսրայելական զորքի տեղակայումը խնդիր կարող է ստեղծել Թուրքիայի համար, կամ նույն այն կառույցը, որը հավակնում է վերցնել, ըստ էության, իշխանությունը Սիրիայում կարող է փոխել իր տիրոջը և գտնել ավելի հարուստ հովանավորի, քան Էրդողանն է, իսկ այդպիսիք արաբական աշխարհում իսկապես կան։

Գալով մեր առջև սրված մարտահրավերներին, Ոսկանյանը նշեց.

«Ինչ վերաբերվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», ապա սիրիական փորձը մեզ հուշում է, որ սեփական պետության անվտանգության ապահովման համար թիվ մեկ բաղադրիչը սեփական անվտանգային ճարտարապետությունը կերտելն է։ Դրան զուգահեռ նաև հնարավորին լայն դաշնակիցների և աջակիցների շրջանակ ձևավորելն է տարբեր երկրների ներգրավմամբ։ Հույսը դնել նրան, որ որևէ մեկը կգա և մեր փոխարեն կկռվի անմտություն է. կկռվեն և կաջակցեն մեզ միայն այն դեպքում, երբ մենք կռվենք և մենք մեր շահերը առաջ մղենք»,- շեշտեց իրանագետը։

Ըստ նրա՝ եթե որևէ մեկը չի ուզում պաշտպանվել, ապա նրան ոչ ոք չի պաշտպանի, և դա երևաց Բաշար Ալ Ասադի (Սիրիայի նախկին նախագահ) իշխանության պարագայում, երբ սիրիական բանակը ուղղակի չկռվեց, ուղղակի ճակատամարտ չտվեց ահաբեկիչներին և դրա համար էլ որևէ դաշնակից  չկարողացավ նրան աջակցել կամ պաշտպանել.

«Եթե մարտահրավեր կա, ապա պետք է սառը ուղեղով գնահատել և որոշել՝ ինչպիսի՞ ռեսուրսներով է հնարավոր դիմագրավել այդ մարտահրավերին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով հարցին, թե այս ամենը կարո՞ղ է մեզ հուշել, որ պետք է սպասենք պատերազմական գործողությունների մեր տարածաշրջանում, Ոսկանյանը պատասխանեց․

«Պետք է արձանագրենք մի կարևոր հանգամանք. ՀՀ–ն գտնվում է Մերձավոր Արևելքում, իսկ Մերձավոր Արևելքում պատերազմները, ցավալիորեն, ունեն մշտական բնույթ, այսինքն՝ մշտապես այստեղ պատերազմի ռիսկն առկա է։ Պատերազմներին պետք է մշտապես պատրաստ լինել, որևէ պատրանք չունենալ, որ որևէ փաստաթուղթ կամ կուլիսային պայմանագիր երաշխիք է, որ որևէ մեկը քո անվտանգությունը չի խաթարի, որևէ մեկը քո պետքության վրա չի հարձակվի, և դա մենք տեսանք Սիրիայում՝ Աստանայի ձևաչաթով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները խախտվեցին էրդողանական վարչախմբի կողմից»։

Մարիաննա Արամյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank