3 խորհուրդ աշխարհի ամենաերջանիկ մարդուց
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Մատյե Ռիկարը ֆրանսիացի հեղինակ է, ով գրում է բուդդիզմի մասին, թարգմանիչ է եւ լուսանկարիչ, ինչպես նաեւ բուդդիստ։
Մամուլում, ըստ գիտական կենտրոնների անցկացրած թեստերի, Մատյե Ռիկարին անվանում են «աշխարհի ամենաերջանիկ մարդը»։
Wnews.am-ը ներկայացնում է նրա կյանքի երեք գլխավոր խորհուրդները.
Անընդհատ մի մտածեք միայն ձեր մասին։ Երբ ձեր մտքերը պտտվում են միայն ձեր շուրջ, արդյունքում դա ուժեղ քամում է ձեզ։ Դուք սկսում եք աշխարհն ընկալել որպես ձեր ներաշխարհը քանդող պոտենցիալ սպառնալիք։ Պետք է փորձել լինել ավելի կամեցող, սակայն դա չի նշանակում, որ կարելի է թույլ տալ մյուսներին նստել ձեր վզին։
Սկսեք մարզել ձեր ենթագիտակցությունը։ Ինչպես վազքի մարաթոնին մասնակցող մարզիկը, ում պետք է ջանասիրաբար պատրաստվել, որպեսզի վազի հարյուրավոր կիլոմետրեր, այնպես էլ մեր ենթագիտակցությունը երջանիկ դառնալու համար ինտենսիվ պարապմունքների կարիք ունի։
Ռիկարը կարծում է, որ երջանկության հիմնական բաղադրիչներն են բարի կամքը, ուշադրությունն ու զգացմունքների հավասարակշռությունը։ Ընդունեք դրանք որպես հմտություններ, որոնց պետք է տիրապետել։
Օրվա մեջ գոնե 15 րոպե մտածել լավ բանի մասին։ Կենտրոնացեք մի բանի վրա, որը ձեզ մոտ միայն դրական մտքեր է առաջացնում եւ փորձեք ուրիշ այլ բանով չշեղվել։ Եթե սկսեք մարզվել այս կերպ, ապա արդեն երկու շաբաթ անց կզգաք դրական հոգեբանական արդյունք եւ կսկսեք շրջապատող աշխարհն ավելի հեշտ ընկալել։




