Տնային մաքրության գաղտնիքներ՝ առանց քիմիական նյութերի
ЛАЙФՆվազեցրեք քիմիական նյութերի օգտագործումը ամենօրյա տնային մաքրության մեջ՝ օգտագործելով ավելի բնական նյութեր։ Զուգարանի մաքրումը սոդայով Սոդան զուգարանը մաքրելու համար լավ միջոց է։ Քնելուց առաջ 200 գրամ սոդան լցրեք զուգարանը, թողեք ողջ գիշեր, առավոտյան քաշեք ջուրը։ Մի քանի ժամում սոդան կքայքայի կեղտը։
Կահույքի վրայի հետքերի հեռացումը Եթե դուք բազմոցի վրա ինչ-որ բան եք թափել, մի շտապեք վազել խանութ՝ թանկարժեք նյութերի հետեւից։ Եթե ճարպոտ հետք է, վրան սափրվելու փրփուր լցրեք, հետո թաց սպունգով մաքրեք։ Եթե գինի եք թափել, վրան աղ լցրեք, հետո թափ սպունգով մաքրեք։ Իսկ ամենահեշտ տարբերակը՝ կենցաղային օճառով ու ջրով մաքրելն է։ Էլեկտրական վառարանի մաքրումը քացախով 9 տոկոսանոց քացախով թրջեք վառարանի կեղտոտ հատվածները, թողեք մի քանի ժամով, հետո լվացեք։
Միկրոալիքային վառարանի մաքրումը լիմոնով Միկրոալիքային վառարանը մաքրելու համար ափսեի մեջ ջուր լցրեք, մեջը մի քանի կտոր լիմոն, եւ ափսեն դրեք միկրոալիքային վառարանի մեջ ու միացրեք 10 րոպեով։ Դրանից հետո մաքրեք սովորական սպունգով։ Թավաների մաքրումը աղով Եթե ցանկանում եք թավաներից ճարպը հանել, ջուր եւ աղ լցրեք փավայի մեջ, մի քանի րոպե եռացրեք, հետո մաքրեք սպունգով։ Կարեւոր է Սոդայի եւ քացախի օգտագործման ժամանակ անհրաժեշտ է ձեռնոցներ կրել։ Քացախով մաքրություն անելիս պատուհանները բաց թողեք, որ հոտն արագ անցնի։



