Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» ցուցադրությունը՝ հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության վառ օրինակ

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մամուլի ասուլիսով այսօր Հայաստանի պատմության թանգարանում ազդարարվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրության բացումը:

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի /Սեն Ժերմեն ան Լեյի ամրոց/ համագործակցությամբ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների աջակցության ու հովանու ներքո:

Ցուցահանդեսը կգործի 2024 թ. դեկտեմբերի 12-ից 2025 թ․ մարտի 11-ը։

ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել  Հայաստանի պատմության թանգարանում նման հեռանկարային և միջազգային համագործակցությանն ուղղված կարևոր նախաձեռնության  իրականացման համար: Նրա նշմամբ՝ 2024 թվականը թանգարանային ոլորտի համար ինստիտուցիոնալ բարեփոխումների և համակարգային ձեռքբերումների տարի էր. «Տարեսկզբին ընդունվել է «Թանգարանների մասին» օրենքը, թանգարաններում ներդրվել է էլեկտրոնային տոմսային համակարգը: Տարին կարևորվում է նաև միջազգային հարուստ համագործակցության ձեռքբերումներով: Այս տարի սա մեր 2-րդ նմանատիպ խոշոր նախաձեռնությունն ու միջազգային համագործակցության կայացումն է՝ այս անգամ արդեն ֆրանսիացի մեր գործընկերների հետ: Այս  ցուցադրության կարևորությունը շեշտադրում է պետական մշակութային քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները՝ ընդլայնել միջազգային համագործակցությունը թանգարանների ոլորտում և թանգարանների գիտակրթական դերը, որը, ըստ իս, շեշտադրված է հենց այս ցուցադրության շրջանակում:  Ուրախ եմ, որ այսօր տարին ամփոփում ենք նման կարևոր  նախաձեռնությամբ: Այս ցուցադրությունն իրականություն է դարձել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության անմիջական նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ: Հայ-ֆրանսիական փոխառնչությունները դարերի պատմություն ունեն, և նմանօրինակ համագործակցությունն ամրապնդում, զարգացման նոր հեռանկարներ է ստեղծում նաև փոխճանաչողության և մշակութային երկխոսության տեսանկյունից»:

Աստղիկ Մարաբյանն անդրադառնալով հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը՝ մատնանշել է արդեն չորրորդ տարին Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կողմից Հայաստանում անցկացվող թանգարանային մասնագետների և վերականգնողների վերապատրաստման ծրագրին, որի շրջանակում  վերապատրաստվել են ժառանգության ոլորտի հարյուրավոր մասնագետներ. «Այս ցուցադրության կայացումը, նախապատմությունը և սկզբնավորումը կարծես տանում են հենց այդ համագործակցության շրջանակ:  Ցուցադրության շրջանակում անդրադարձ է կատարվում 19-րդ դարի վերջին Հայաստանում գործունեության ծավալած Ժակ դը Մորգանին՝ յուրովի  բացահայտելով մեր մշակութային ժառանգության շատ կարևոր դրվագներ»:  

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի տեղեկացմամբ՝ ցուցահանդեսի կազմակերպման ընթացքում եղել է համագործակցություն տասնյակ այլ մշակութային ու գիտական կազմակերպությունների հետ ևս։ «Առաջին անգամ ցուցահանդեսի շրջանակում հնարավորություն ունենք տեսնելու դեռևս 19-րդ դարի 80-ականներին հայտնի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Ախթալայում, պեղված հնագիտական ժառանգությունից հինգ ուշագրավ նմուշներ։ Այս բացառիկ նմուշներն այսօր այստեղ են և համադրված են դեռևս 90-ականներին Ժակ դը Մորգանի հետքերով հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի գործունեության ընթացքում հայտնաբերված ավելի քան վեց տասնյակ ուշագրավ նմուշների հետ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում»,- նշել է  թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին այս կարևոր ցուցահանդեսը հնարավոր դարձնելու համար:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն ևս ողջունել են ներկաներին, կարևորել ցուցադրության բացումը և շնորհակալություն հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:

Նշենք, որ ցուցադրության շրջանակում առաջին անգամ Հայաստան են տեղափոխվել և Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն ֆրանսիացի անվանի հնագետ Ժակ դը Մորգանի (1857-1924 թթ․) կողմից Ախթալայում 19-րդ դ․ 80-ական թթ․ պեղված բրոնզեդարյան և երկաթեդարյան 5 ցուցանմուշներ, որոնք պահվում են Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանում։ Երեք ամսով փոխառված նմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում ու ՀՀ այլ թանգարաններում պահվող և հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբերի կողմից տարբեր հնավայրերում հայտնաբերված ավելի քան վեց տասնյակ ուշագրավ հնագիտական արտեֆակտերի հետ, որոնց մի մասն առաջին անգամ են ընդհանրապես ցուցադրվում։

Համաշխարհային ճանաչում ստացած հնագետ Ժակ դը Մորգանը կանգնած է տարածաշրջանի հնագիտական հետազոտությունների ակունքներում, աշխատել է որպես Ալավերդու պղնձահանքի լեռնային ինժեներ։ 1880-ական թթ․ Ժակ դը Մորգանը հնագիտական հետազոտություններ է իրականացրել Ախթալայում, Դեբեդ գետի ավազանի մի շարք դամբարանադաշտերում, Ալավերդիում և Լալվարի ստորոտներին տեղորոշվող հուշարձաններում։ Ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում Ժակ դը Մորգանը պեղել է ավելի քան 1000 դամբարան, որոնք ժամանակագրորեն ընդգրկում են Ք․ա․ 15-րդ դարից մինչև Ք․ա․ 2-1-ին դարերը։ 1990-ական թթ․ սկսած՝ հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի իրականացրած պեղումների, հայ-ֆրանսիական մասնագիտական համագործակցության արդյունքում ցուցահանդեսում հնարավոր կլինի տեսնել հնագիտական ցուցանմուշների մի ուշագրավ ընտրանի, որը յուրատեսակ տուրք է Ժակ դը Մորգանի հնագիտական և հայագիտական գործունեությանը և դրա շարունակման նոր շրջափուլ։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества