Կա՞, արդյոք, նոր պատերազմի վտանգ. «Փաստ»
АНАЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
mt.ruն «Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ներխուժումը Հայաստան մոտ ապագայի խնդիր է» վերնագրով հոդվածում գրում է, որ Սիրիայից հետո Թուրքիան պատրաստվում է ադրբեջանական բանակի օգնությամբ գրավել Հայաստանի մի մասը։ Այդ մասին ասել է ռուս քաղաքագետ և արևելագետ Կարինե Գևորգյանը ամերիկացի բլոգեր Սթիվ Դուդնիկի տեսաբլոգում։ Ըստ Գևորգյանի, նման գործողությունը կբացատրվի նրանով, որ Հայաստանը «չընդունեց Թուրքիայի օգնության ձեռքը» նույն կերպ, ինչպես Սիրիայի՝ երկրից փախած ղեկավարության դեպքում։ «Իրանցիները պատրաստվում են դրան, և դա երևում է Հեղափոխության պահապանների կորպուսի բաց աղբյուրներից: Նրանք բավականին գրագետ են, ես լիովին համաձայն եմ նրանց հետ, նրանք սպասում են, որ Թուրքիան հարձակվի Հարավային Կովկասում, և մենք տեսնում ենք, որ Աբխազիան կոլապսի մեջ է, Ռուսաստանի իշխանությունները անգամ մանդարին ներկրելու սահմանափակումներ են մտցրել, փող չկա, Ռուսաստանը հիմա Աբխազիային չի օգնում, Վրաստանում գունավոր հեղափոխություն է և դանդաղընթաց շիզոֆրենիա։ Եվ իրանցիները սպասում են: Եվ, ըստ երևույթին, ընթանում է տեղեկատվության լցոնում։
Չխոսենք ու վերջ: Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա, Սյունիքի մարզի վրա, որը ընկած է Իրանի հետ սահմանին։ Այդ դեպքում թուրքերը, բնականաբար, կակտիվանան, նրանք Վրաստանում վերահսկում են Աջարիան, Վրաստանի հարավը։ Ահա թե ինչ կլինի. ամեն ինչ պարզ է։ Հայաստանի տարածքում՝ Արարատի մարզում արդեն հետախուզական անօդաչու թռչող սարքեր են թռչում թուրքական կողմից, իսկ ադրբեջանական կողմից նույնը Սյունիքում է... Էրդողանն ասում էր. «Ասադը չհասկացավ, չսեղմեց իմ մեկնած ձեռքը, ուստի նռնակ ստացավ»: Այստեղ հռետորաբանությունը բացարձակապես նույնն է, Հայաստանը չի հասկանում Ադրբեջանի «բարեկամական» քայլերը, իսկ Ադրբեջանի «բարեկամական» քայլերն այն են, որ այժմ «արևմտյան Ադրբեջանի» բնակիչները ևս պետք է ներառվեն խաղաղության պայմանագրերում։ Խոսքը 200 կամ 250 հազար ադրբեջանցիների մասին է, որոնք ապրել են Խորհրդային Հայաստանի տարածքում։
Նրանց արտաքսել է Գորբաչովը, ինչը նշանակում է, որ նրանք պետք է վերադարձվեն։ Հասկանու՞մ եք, թե ինչի մասին է խոսքը։ Այդ մարդիկ կան, ես նրանց հետ խոսել եմ Մոսկվայում, ի թիվս այլ բաների, նրանց բոլոր ընկերները հայեր են, նրանք հիմա հաստատ ոչ մի Հայաստան էլ չեն գնա, այլ մարդիկ կգնան։ Դա նշանակում է, որ Ադրբեջանն արդեն կուտակել է այն «ակումբը», որը պետք է տեղափոխվի այնտեղ։ Եվ ոչ մի խոսք Բաքվում ապրած գրեթե կես միլիոն հայերի մասին, ոչ մի խոսք։ Ոչ մի հայ չի գնա Ադրբեջան... Պատերազմ կլինի», - նշել է Գևորգյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



