Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արցախի 19-րդ դարի հայկական ժառանգությունն՝ ադրբեջանական հայաջինջ քաղաքականության թիրախում

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Monument Watch-ը ահազանգում է․

«Համաձայն Ադրբեջանի պաշտոնական քարոզչության՝ Ադրբեջանի տարածքում հայկական մշակութային ժառանգության օրինակներ են հանդիսանում միայն 19-րդ դարում և 20-րդ դարասկզբին կառուցված հոգևոր կառույցները: Ադրբեջանական քարոզչամեքենան սա «բացատրում է» նրանով, որ ‹‹Անդրկովկասում հայերը վերաբնակեցվել են վերջին երկու հարյուր տարիներին Ռուսական կայսրության իշխանությունների կողմից, և տարածաշրջանի հայկական հոգևոր կառույցները կառուցված են հայ վերաբնակիչների կողմից: Անդրկովկասում և մասնավորապես ժամանակակից Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի տարածաշրջանում եղած հայկական մշակութային ժառանգությունը հենց այս վերաբնակիչներին է պատկանում և ստեղծվել է վերջին 200 տարիների ընթացքում›› (https://news.day.az/politics/1711203.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1F80Q14pfGeNIkxbE6I-Gz5HyoMoT26eYghJP3etqjYT-9KeSicF7gmkQ_aem_CzrNu9MDE6_siuTSi6JR9A): Ինչպես կարող ենք տեսնել, նման հայտարությամբ պաշտոնական Ադրբեջանը ‹‹յուրացնում և սեփականում է›› ոչ միայն ՀՀ, այլ նաև Արցախի և պատմական հայկական այլ երկրամասերի տարածքում ստեղծված ողջ մշակութային ժառանգությունը: Այստեղ յուրացվում է ոչ միայն չորրորդ դարից ստեղծված քրիստոնեական ժառանգությունը, այլ նաև՝ ավելի վաղ շրջաններինը:

Կարող ենք տեսնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան հայկական է համարում միայն 19-րդ դարում կառուցված եկեղեցիները, այն էլ՝ սեփական քարոզչական թեզերից ելներով, որտեղ հայերը համարվում են եկվոր: Այս մասին վերջերս հայտարարեց նաև տխրահռչակ ադրբեջանական քարոզիչ Րիզվան Հուսեյնովը (https://news.day.az/politics/1711203.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1F80Q14pfGeNIkxbE6I-Gz5HyoMoT26eYghJP3etqjYT-9KeSicF7gmkQ_aem_CzrNu9MDE6_siuTSi6JR9A):

Հիմք ընդունելով քարոզչական այս թեզը՝ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախում հայկական է համարում միայն 19-րդ դարում կառուցված եկեղեցիները, քանի որ ըստ իրենց՝ մինչև 19-րդ դարը հայեր Արցախում չեն եղել: Այս եկեղեցիների շուրջ ստեղծվել է քարոզչական երկակի իրավիճակ՝ մի կողմից դրանք կարծես չպետք է քանդվեն, քանի որ կառուցվել են ոչ «օկուպանտական» տարիներին, բայց դրանք նաև չեն կարող հայտարարվել «աղվանա_ուդիական»: Ուստի հարց է ծագում, թե ինչ անել սրանց հետ: Վերջին չորս տարում ադրբեջանական կողմը քարոզչական տեսանյութեր էր հրապարակում 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբին կառուցված և Բաքվում, Գանձակում, Շամքորում դեռևս կանգուն հայկական եկեղեցիներ՝ ցույց տալու համար, որ «հանդուրժող» է և խնդիր չունի հայկական ժառանգության հետ (այս մասին ավելի մանրամասն տես՝ Ադրբեջանի «հանդուրժողականության» մասին):

Սակայն մյուս կողմից՝ 19-րդ դարի այս ժառանգությունը ևս խնդրահարույց է Ադրբեջանի համար, քանի որ նման  եկեղեցիներ կան Արցախի համարյա բոլոր գյուղերում: Կան այս հուշարձանների կառուցման արձանագրությունները, որտեղ սովոաբար նշված է գյուղական համայնքը, մեկենասը, քահանան, եկեղեցիների մի մասի կառուցման մասին կան նաև փաստաթղթային վկայություններ և նկարագրություններ: Մակար Բարխուդարյանցը, շրջելով ամբողջ Արցախում, նկարագրում էր հայկական գյուղերը, դրանցում գտնվող հուշարձանները, կառուցվող, վեակառուցվող, նորոգվող գյուղական եկեղեցիները:

Կարող ենք տեսնել, որ սկսած 2020 թվականից որոշ դեպքում դրանք պաշտոնապես հայտարարվում են կրկին աղվանա-ուդիական, ինչպես օրինակ Թալիշ գյուղի 1894 թվականին կառուցված սբ. Ամենափրկիչ եկեղեցին, ինչով հակասություն են ստեղծում քարոզչական հիմնական թեզերի հետ (տես՝ Թալիշ գյուղի սբ․ Ամենափրկիչ եկեղեցին ‹‹աղվանա-ուդիական›› հռչակելու մասին):

Որոշ դեպքերում կարող ենք վաերացնել, որ 19-րդ դարով թվագրվող նման եկեղեցիներն ‹‹անհետանում են››, միտումնավոր վնասվում ադրբեջանական կողմի իրականացվող «ենթակառուցվածքային» աշխատանքների ժամանակ, ինչպես դա եղավ Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի սբ. Սարգիս, Մադաթաշեն գյուղի սբ. Աստվածածին եկեղեցիների (տես՝ Մոխրենեսի սբ.Սարգիս եկեղեցին, Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին):

Որոշ դեպքերում այս եկեղեցիները ուղղակի պղծվում են, պատվում են գրություններով, ինչպես դա եղավ Քարինտակ, Ջրաղացներ գյուղերի եկեղեցիների պարագայում (տես՝  Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին ենթարկվում է վանդալիզմի, Ադրբեջանի զինվորականները մահմեդական աղոթք են հնչեցնում օկուպացված Ջրաղացներ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում):

Հարկ ենք համարում նշել, որ Հադրութի շրջանում ունենք մի իրավիճակ, որ եթե անգամ եկեղեցիները կանգուն են, ապա միտումնավոր վնասվել են, ավերվել գյուղերը, իսկ ամբողջ Արցախում հայ չի մնացել, այսինքն՝ չկա եկեղեցիները կառուցող համայնքը, իսկ նրա բնակավայրերը քանդվում են:

Առավել բարդ իրավիճակը ստեղծված է Շուշիում: Ադրբեջանական քարոզչամեքենան առհասարակ մերժում է քաղաքի հայկական ինքնությունը, ինչի դրևսրումը խորհրդային տարիներից դեռևս մի կերպ պահպանված հայկական գերեզմանոցների հիմնական և վերջնական ավերումն էր վերջին տարիներին: Փաստ է, որ ադրբեջանական կողմը որոշել էր Շուշի քաղաքում չտեսնել, վերացնել անգամ իր քարոզչամեքենայի թեզերով առկա հայկական ժառանգությունը (տես՝ Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները):

Շուշի քաղաքի հայկական սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) և սբ. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցիները պաշտոնապես հայտարարվեցին ռուսական ուղղափառ և ձեռնարկվեցին այդ եկեղեցիների ‹‹նախնական, պատմական›› տեսքին բերելու աշխատանքները, իսկ այնուհետև ‹‹հանկարծակի›› անհետացավ Կանաչ ժամ եկեղեցին (տես՝ Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին):

Այստեղ առավել զարմանալին այն է, որ Կանաչ ժամի չակերտավոր վերականգնումը ցուցադրելու համար Շուշի էին բերվել Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններ, կրոնական համայնքների առաջնորդներ (տես՝ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին որպես Ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացնելու և այնտեղ կազմակերպված անօրինական ծիսակատարության մասին):

Ակնհայտ է, որ Ղազանչեցոց եկեղեցին արտաքնապես արդեն նմանեցվել է ուղղափառ եկեղեցու՝ հանվել է նրա վեղարը, գմբեթին տրվել է կիաագնդի տեսք, ներկվել դեռնա-ոսկեգույն: Շուշի քաղաքի եկեղեցիները հարուստ էին հայերեն արձանագրություններով, որտեղ որպես պատվիրատու հանդես էր գալիս քաղաքի հայկական թաղամասերի բնակչությունը: Քաղաքի մասին առկա են մեծ թվով արխիվային, պաշտոնական փաստաթղթեր, որոնք Ռուսական կայսրության գավառական իշխանությունների կողմից էին կազմված:

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ անգամ 19-րդ դարում կառուցված և որպես հայկական ճանաչվող ժառանգության ֆիզիկական գոյությունը նույնպես խիստ մտահոգում է օուպանտներին և այս հուշարձանները ևս ենթակա են ավերման»:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества