«Իմ կյանքի կարեւոր մրցանակն արդեն ստացել եմ...». Արամեին վերագրված սիրավեպերը. ո՞վքեր են նրանք. լուսանակարներ
ЛАЙФՍիրված երգիչ Արամեն հայտնվելով հայակական շոու-բիզնեսում, միանգամից սիրվեց ու ուենցավ երգրպագուհիների մի մեծ բանակ: Նա երբեք էլ ուշադրության պակաս չի ունեցել: Ժամանակին այս երգչի անվան հետ կապում էին բազմաթիվ սիրավեպեր հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Past.am-ը այսօր որոշեց Ձեր ուշադրությանը ներկայացնել սիրված երգչի անձնական որոշ մանրամասներ:
Հայկական շոու-բիզնեսի ամենաբարձրահասակ երգչին՝ Արամեին, հասկանալի օրինաչափությամբ սիրավեպ էր են վերագրել ամենաբարձրահասակ երգչուների՝ Եվա Ռիվասի և Իվետա Մուկուչյանի հետ:
Եվայի հետ կապված պատմությունը անսպասելիորեն ջրի երես դուրս եկավ, երբ նույնքան անսպասելի Եվան հայտնվեց հայակական շոու-բիզնեսում:
Իսկ Իվետա Մուկուչյանի հետ հարաբերությունները քննարկվեցին շատ ավելի ծավալուն: Իվետան նույնիսկ ժամանակին խոսել է նաև իր և Արամեի նախկին սիրավեպի մասին.
«Ես կարծում եմ, որ անձնականը պետք է անձնական էլ մնա, բայց երբ որ ժողովուրդը սկսում է արդեն շատ խոսել, քննարկել, այդ դեպքում պետք է արդեն բարձրաձայնել, որ իրականությունը ջրի երես դուրս գա...»:
Արամեն այսօր արդեն կազմել է իր ընտանիքը: Նրա կինը՝ երիտասարդ երգչուհի Աննա Թովմասյանն է, ով հանդիսատեսի դատին է ներկայացրել ընդամենը մեկ տեսահոլովակ:
«Թվում է՝ երբ ամուսնանում ես, ամեն օրդ այդ մարդու հետ ես անցկացնում, սովորական է դառնում, սակայն երբ թեկուզ մեկ օրով բացակայում ես կամ պետք է մեկնես երկրից, զգում ես, որ ունես ընտանիք և ուզում ես գալ քո տուն»։