Ереван, 13.Апрель.2025,
11
:
18
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ռազմական ամրոց, որ այդպես էլ երբեք չօգտագործվեց ռազմական նպատակներով. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերն են ծանոթ «Ֆորտ Բոյար» խաղին: Իսկ որտե՞ղ է անցկացվում այն: Ֆորտ Բոյարը (Fort Boyard) քարե ամրոց է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Անտիոքի նեղուցի ծանծաղուտին, Ֆրանսիայի ափերի մոտ։ Կառույցը գտնվում է Օլերոն և Իլ դ'Էքս կղզիների միջև։ Ամրոցը կոչվել է այն ծանծաղուտի անունով, որի վրա կառուցվել է։ Ավելի քան մի քանի տասնամյակ նրա տարածքում համանուն հեռուստաշոու է նկարահանվում, որն էլ այդ ամրոցը հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում։
 
Ֆորտ Բոյարի երկարությունը 68 մ է, լայնությունը՝ 31 մ, իսկ բարձրությունը՝ ավելի քան 20 մ։ Ամրոցը այդ տարածաշրջանի այն սակավաթիվ ռազմական շինություններից է, որը երբեք չի օգտագործվել բուն ռազմական նպատակներով:
 
Երկու կղզու միջև անառիկ ամրոց կառուցելու գաղափարը ծագել է դեռևս 1666 թվականին, երբ Ռոշֆոր քաղաքում բացվել են ռազմական նավաշինական գործարաններ։ Երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ օբյեկտները կարող էին հեշտ թիրախ լինել բրիտանացիների համար, որոնց հետ ֆրանսիացիները երկար դարեր պարբերաբար կռվում էին։ Օլերոն և Իլ դ'Էքս կղզիների հրետանին չէր կարող պաշտպանել նավաշինական գործարանները անսպասելի հարձակման դեպքում, քանի որ նրանց կրակի հեռահարությունը չէր կարող ամբողջությամբ փակել նեղուցը: Մեջտեղում մնում էր մոտավորապես 6 կիլոմետր, և այդտեղ ամրոցի կառուցումը կվերացներ վտանգը։ Լյուդովիկոս XIV-ը ենթադրում էր, որ շինարարական աշխատանքները կղեկավարի իր ժամանակի հայտնի ինժեներ Սեբաստիա Վոբանը։ Սակայն նա հրաժարվեց՝ նման գաղափարն անհնարին համարելով։
 
Մինչև 19-րդ դարի սկիզբը Ֆրանսիայի կառավարիչներից ոչ ոք այլևս չէր հիշում ամրոց կառուցելու գաղափարը։ Հարցը արդիական դարձավ Նապոլեոն Iի օրոք, որը վարում էր շատ ագրեսիվ արտաքին քաղաքականություն, և որից դժգոհ էր Անգլիան։ Ուստի, 1881 թվականին սկսվեց Ֆորտ Բոյարի շինարարությունը։ Շինարարական տեխնոլոգիաներն այն ժամանակ շատ առաջ էին շարժվել, և երկիրն արդեն կարող էր իրեն թույլ տալ նման ամրոց կառուցել։ Ծովի հատակին ծանր քարե բլոկներ տեղադրելիս արհեստավորները բախվել են այն փաստի հետ, որ քարն իր ծանրության տակ արագ սուզվել է ավազի մեջ։ Մեծ ծախսերը և նախագծի հաջողության վերաբերյալ կասկածները ստիպեցին իշխանություններին 1809 թվականին ընդհատել շինարարությունը: Այն վերսկսվեց միայն 28 տարի անց՝ Լուի Ֆիլիպ I-ի օրոք, որը կրկին հակամարտություն սկսեց Անգլիայի հետ։ Արդյունքում ամրոցի շինարարությունն ավարտվել է միայն 1857 թվականին։ Բայց այդ ժամանակ զինատեսակներն արդեն կատարելագործվել էին այնքան, որ հնարավոր էր հեշտությամբ վերահսկել շրջակա ջրերն առանց ավարտված այդ բերդի: Արդյունքում այն մնաց պատերազմի վարչության հսկողության տակ, սակայն նրա թնդանոթները այդպես էլ չկրակեցին։ Ժամանակի ընթացքում այնտեղ բանտ հիմնվեց, որը ևս երկար չգործեց։ 20-րդ դարի սկզբին ամրոցի ողջ տեխնիկան վաճառվել էր, իսկ բուն ամրոցը մատնվել էր անուշադրության։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմն զգալի վնաս էր հասցրել Ֆորտ Բոյարին, քանի որ գերմանական զորքերն այն օգտագործել էին որպես թիրախ հրետանու պատրաստության համար: Մեկ դարի ընթացքում ամրոցը բազմիցս վերավաճառվել է աճուրդում, մինչև որ այն 1989 թվականին գնել է պրոդյուսեր Ժակ Անտուանը ֆիլմի նկարահանման համար: Այդ պահից սկսվել են վերականգնողական լուրջ աշխատանքներ, քանի որ Ֆորտ Բոյարը կառուցումից ի վեր երբեք չէր վերանորոգվել, և այնտեղ սկսել են նկարահանել «Ֆորտ Բոյար» շոուները։ Այդ ամենն էլ ներկայում այդ չօգտագործված և մոռացված ամրոցը հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Что обсудили министры иностранных дел Армении и Турции? МИД: Грузия не планирует присоединяться к платформе «3+3» из-за России В Армении отец обнаружил повешенным тело своего 16-летнего сына Экспорт турецких товаров в Армению сократился Трамп продлил санкции против России Странам Евразии предложат разработанную в России систему по проверке фактовАзербайджан считает посягательство на суверенитет Армении «важной мерой укрепления доверия» Глава МИД Армении: У нас есть опасения относительно конституции Азербайджана Лавров: Евро-атлантическое сообщество готовится к новой войне Возле офиса железнодорожной компании в Афинах прогремел взрыв Маргарита Симоньян: Ничто нас так не объединяет как совместный просмотр и совместное чтениеВ Папуа-Новой Гвинее произошло сильное землетрясение Иран и США начали переговоры Трамп планирует за 90 дней заключить 90 торговых сделок АНО «Евразия» собрала больше 600 участников из стран постсоветского пространства на масштабном форуме в МосквеВот каково «лицо» страны-противника в России: «Паст»Логистические «войны»: какую позицию должна занять Армения? «Паст»Главарь азербайджанской ОПГ-диаспоры в Москве, судя по всему, оказался неонацистом Образовательная поездка в Дубай: Эксклюзивная инициатива Фонда «Музыка для будущего» для молодых музыкантов и преподавателейПосольство Ирана: Цель учений с Арменией – подготовка к отражению потенциальных угроз Космический зонд раскрыл тайну редкого изотопа на Солнце: Гелий-3 превысил норму в 200 000 раз Apple заказала чартерный рейс для перевозки 600 тонн iPhone из Индии в США Папа Римский принял в Ватикане короля Великобритании с супругой Странам Евразии предложат разработанную в России систему по проверке фактов КС Армении 6 дней обсуждает спорный закон о конфискации имущества незаконного происхождения Эмир Кустурица: Европы без Достоевского нет Филиал Юнибанка «№ 47» вновь открылсяКореец ударил мужчину ножом за то, что тот назвал его китайцем Главный советник Эрдогана недоволен Конституцией Армении За полтора года войны в секторе Газа Израиль уничтожил лишь 25% туннелей ХАМАСа Трамп на время снизил размер пошлин в отношении более 75 стран Азиатский банк развития представил прогноз инфляции в Армении Алиев назвал Россию оккупантом Лавров провел встречу с представителем Алиева ДТП в Армавирской области: есть пострадавший Лавров провел встречу с представителем Алиева ВС Армении и Ирана проведут совместные учения Крупная победа «Ноа» (видео) Обыкновенный вандализм – «Бабо», «Сако» и другие, «увековеченные» в Эребуни В результате взрыва мины в Гегаркунике пострадал солдат ВС Армении В Китае при пожаре в доме престарелых погибли 20 человек MyAmeria Star: Америабанк представляет банковскую карту и приложение для лиц от 6 до 18 лет Еще один бесплатный вход в бизнес-залы: IDBank Акция, организованная Мгером Аветисяном, была единственной позитивной акцией в Армении, направленной союзной стране, по крайней мере, за последние два десятилетияАрмения признана одной из самых безопасных стран с точки зрения уровня преступности Когда мы сможем назвать земную жизнь единственной во Вселенной? США введут против Китая пошлины в размере 104% Арман Андреасян - двукратный вице-чемпион Европы Культурное событие апреля — «Пробуждение природы» в «Евразии»Депутат: Если до осени Пашиняна не удастся отстранить, власти проведут выборы
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը