Շիրակի մարզում 29-ամյա կինը «Տելեգրամ»-ով թմրամիջոց է ձեռք բերել և 17-ամյա պատանու հետ իրացրել այն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տեղափոխել 29-ամյա կնոջն ու 17-ամյա մի պատանու:
Անձնական խուզարկությամբ կնոջ մոտ հայտնաբերվել են կպչուն ժապավենով փաթեթավորված 20 փաթեթ՝ ընդհանուր 35,3 գրամ քաշով: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Հայտնել է նաև, որ օրեր առաջ տելեգրամյան կայքէջերից մեկի միջոցով իրացնելու նպատակով ձեռք է բերել 40 փաթեթ թմրամիջոց. 10 փաթեթն արդեն տեղադրել է Գյումրի քաղաքի տարբեր հասցեներում, 10-ը Շահումյան փողոցում գտնվող իր վարձակալած վարսավիրանոցում է, իսկ 20-ը հայտնաբերվել են իր մոտ։
Գյումրեցի 29-ամյա կինը, 17-ամյա պատանին, հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետևեք մեզ՝ այստեղ