Մոսկվայում անցկացվել է «Եվրասիա» մեդիատուրը
ОБЩЕСТВО«Եվրասիա» մեդիա դպրոցը կազմակերպել էր միջոցառում, որին մասնակցում էին 21 խմբագիրներ, լրագրողներ և փորձագետներ Հայաստանից, Մոլդովայից, Բելառուսից, Ուզբեկստանից, Ղազախստանից և Ղրղզստանից:
Մեդիատուրի շրջանակներում մասնակիցներն այցելել են հանրաճանաչ տեղեկատվական վայրեր՝ Օստանկինո հեռուստաաշտարակ, RT հեռուստաալիքի խմբագրություն, «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալություն:
«Եվրասիա» մեդիատուրը դարձել է գիտելիքների փոխանակման հարթակ, որտեղ ռուսաստանցի հայտնի լրագրողները կիսվել են իրենց փորձով այլ երկրների գործընկերների հետ՝ ոգեշնչելով նրանց նոր նախագծերի և գաղափարների համար:
Մեդիատուրի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նաև «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովայի, «Россия Сегодня» մեդիախմբի գլխավոր խմբագրի տեղակալ Օլգա Լիսոգորի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ժամանակակից լրագրության ամենաարդիական թեմաները՝ ներառյալ արհեստական բանականության դերը և թվային դարաշրջանի մարտահրավերները:
«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է եվրասիական տարածքում քաղաքացիների շահերի առաջխաղացման համար: Կազմակերպությունը զբաղվում է երիտասարդների, դասախոսների և լրագրողների համար ծրագրերի, պրակտիկայի և բիզնես առաքելությունների, կրթական ճամբարների և մեդիադպրոցների իրականացմամբ: