Իշխանությունը, որքան էլ ոգևորված լինի իշխանության ղեկին գտնվելուց, ժամանակավոր երևույթ է. Կարեն Միրզոյան
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այն թեզը, որ մեզ փաթաթում են, որ ասում են, որ պետք է հանդուրժել տեղի ունեցողը, մենք մեղավոր չենք, այսպես է ստացվել, պետք է կրավորական կեղվածք ընդունել, դա ճանապարհ է, որ տանում է դեպի կործանում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «ՀՀ-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» միջազգային խորհրդաժողովի ժամանակ ասել է Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է նաև Արցախում տեղի ունեցած ողբերգության մասին ավելի բարձր, ավելի հետևողական խոսելու համար: Ես համոզված եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում՝ մեր ժողովրդի մի զանգվածի հայրենազրկումն իր հայրենիքից, որտեղ այդ ժողովուրդն ապրել է հազարամյակներով, նրանց մի մասի ուղղակի ոչնչացում, այնպիսի պայմանների ստեղծում, որոնք արցախահայության գոյությունն իրենց հայրենիքում՝ Արցախում, դարձրին անհնարին, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն։ Եվ դրա մասին մենք պետք է բարձրաձայնենք, պետք է խոսենք»,-ասաց նա:
Նա նշեց նաև՝ Հայաստանի գործող իշխանության վարած քաղաքականությունը դիսոնանսի մեջ է հանրային այս պահանջի հետ, սակայն դա չպետք է իրենց կանգնեցնի։
«Ի վերջո, ցանկացած իշխանություն գալիս և գնում է։ Իշխանությունը, որքան էլ ոգևորված լինի իշխանության ղեկին գտնվելուց, ժամանակավոր երևույթ է, իսկ հավերժական կատեգորիան ազգն է և նրա նպատակներն ու գաղափարները»,- ասաց նախկին նախարարը։
Հետևեք մեզ՝ այստեղ