71 տարեկան հասակում պատահարի հետևանքով մահացել է Mango նորաձևության ցանցի հիմնադիրը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանական Mango խանութների ցանցի 71-ամյա հիմնադիր Իսակ Անդիկը մահացել է Կատալոնիայի Մոնսերատ վանք տանող ճանապարհին լեռների կիրճում բարձրությունից վայր ընկնելուց, հայտնում է El Pais-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Անդիկի մահվան մասին հայտնել է հենց ընկերությունը՝ չհստակեցնելով, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վթարը։
«Իսակը օրինակ էր բոլորիս համար։ Նա իր կյանքը նվիրեց Mango-ին՝ թողնելով անջնջելի հետք իր ռազմավարական տեսլականով, ոգեշնչող առաջնորդությամբ և անսասան նվիրվածությամբ այն արժեքներին, որոնք ինքն է սերմանել մեր ընկերությունում: Նրա մահը հսկայական դատարկություն է թողնում, բայց մենք բոլորս ինչ-որ կերպ նրա ժառանգությունն ենք և նրա ձեռքբերումների վկայությունը», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ինչպես նշում է El Pais-ը, Անդիկը հետաքրքրված էր սարերով ու արշավներով ու օրն անցկացրել է ընտանիքի հետ։ Նա ընկել է ավելի քան 100 մետր բարձրությունից եւ չի հաջողվել փրկել կյանքը։
Հետևեք մեզ՝ այստեղ