Ադրբեջանը արդեն հայաթափել է Արցախը եւ պատրաստում է հայ ժողովրդի հայրենազրկումն ու Հայաստանի թրքացումը. Արմեն Ռուստամյան
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են էթնիկ ազգակցության և ուժի կիրառման սպառնալիքի վրա կառուցված քաղաքականություն։ Այս մասին «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովի իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Այս ռազմավարության բուն իմաստը մեծ թուրանի գաղափարով թուրքալեզու երկրների համախմբումն է, և աշխարհաքաղաքական այդ տարածքում գտնվող մյուս երկրների թրքացումը: Հետևողականորեն շարժվելով այդ ռազմավարությամբ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը արդեն հասցրել է հայաթափել Արցախը և պատրաստում է հայ ժողովրդի հայրենազրկումն ու Հայաստանի թրքացումը»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ թուրքացումը ինչ-որ գեղարվեստական արտահայտություն չէ, այլ ներկայացնում է Թուրքիայից Հայաստանի քաղաքական, անվտանգային, տնտեսական եւ ընդհանրապես բազմամամակարդակ կախվածության վիճակ:
«Սա այն է, որ Հայաստանը կենսական զիջումների պատճառով վերածվում է իրավական առումով գոյություն ունեցող, սակայն փաստացի Թուրքիայից կախված կցորդ միավոր, շատ նման Աջարիային»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ՝ այստեղ