Երկրպագուները տեսություններ եւ վարկածներ են առաջադրում Քիմ Քարդաշյանի «փոփոխված» արտաքինի մասին
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկրպագուները տեսություններ եւ վարկածներ են առաջադրում Քիմ Քարդաշյանի «փոփոխված» արտաքինի մասին Նյու Յորքի նրա խանութի հանդիսավոր բացումից հետո։ Նրանց կարծիքով՝ Քիմի դեմքը այլ տեսք ունի, եւ պատճառը դիմահարդարումն է։
«Նա այլ կերպ է ներկել շուրթերը»,-ենթադրել է օգտատերերից մեկը։ «Նա շուրթերը երիզել է դարչնագույն մատիտով եւ ավելի բաց շրթներկ է ավելացրել, 90-ականների ոճով»։
Մեկ ուրիշը կարծում է, որ «Քիմը չափն անցել է շուրթերի հարցում, դրանք շատ մեծ են, բայց զիլ տեսք ունեն»։
Ինչ-որ մեկը որոշել է, որ Քիմի դեմքը փոխվել է մազափնջի պատճառով, իսկ մյուսը՝ որ պատճառը քրտինքն է։ «Նա քրտնել էր՝ ամբողջ գիշեր այդ սատանայի տարած ինքնագնացը գլորելով, ուստի կարմրած տեսք ունի»։
Նշենք, որ Քիմը խանութի բացմանը ներկայացել էր սկուտերով։