Վեներա մոլորակ թռիչքի հետ կապված փաստաթղթեր են գաղտնազերծվել
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ռոսկոսմոսը» գաղտնազերծել է փաստաթղթեր՝ խորհրդային տիեզերագնացության շրջանից: Գաղտնազերծումը նվիրված է «Վեգա» միջմոլորակային ավտոմատ կայանների գործարկման 40-ամյակին։ Այս մասին հայտնում է «Ռոսկոսմոսի» մամուլի կենտրոնը։ Գաղտնազերծված փաստաթղթերը վերաբերում են «Պրոտոն-Կ» կրիչ հրթիռին ինչպես նաեւ «Վեգա-1» եւ «Վեգա-2» կայաններին, որոնք գործարկվել են 1984 թվականի դեկտեմբերին։ Հրապարակված նյութերում ներկայացվում են տիեզերական սարքերի վերաբերյալ տեղեկություններ, թվարկվում են տեխնիկական խնդիրներն ու փորձարկումների մեթոդաբանությունը, ինչպես նաեւ՝ աշխատանքների դադարեցման մասին որոշումը։
Հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Երկիր մոլորակից մինչեւ Վեներա՝ «Վեգա-1» կայան թռիչքը տեւել է 178 օր, «Վեգա-2» կայան՝ 176 օր։ Նաեւ հայտնի է դառնում, որ համաշխարհային տիեզերագնացության մեջ առաջին անգամ կիրառվել է որպես հետազոտման միջոց՝ աէրոստատիկ զոնդը։ Այն խորհրդային տիեզերագնացության եւ գիտական մտքի կարեւորագույն նվաճումներն է արձանագրել եւ հանդիսանում է խորհրդային գիտության խոշորագույն հաղթանակներից մեկը, նշվում է «Ռոսկոսմոսի» հայտարարությունում։