Լոնդոնում հրաձգության հետևանքով երեք մարդ է տուժել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոնդոնի Gifford Road փողոցում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է։ Մանրամասները հայտնել է Sky News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ի երեկոյան։ Ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են 30-ամյա երկու տղամարդու և 40-ամյա մի կնոջ։ Տղամարդիկ հոսպիտալացվել են, նրանցից մեկը գտնվում է հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը։
Հանցագործության մեջ կասկածվողի կամ հրաձգության մանրամասների մասին դեռ տեղեկություններ չկան։ Ոստիկանությունը դեպքի հնարավոր վկաներին խնդրել է դիմել իրավապահ մարմիններին:
Դեկտեմբերի 14-ին հայտնի է դարձել Վրաստանում ԱՄՆ ռազմաբազայում հրաձգության մասին։ Հրաձգությունը տեղի է ունեցել բազայի վրա գտնվող բնակելի շենքում։ Կրակողի մասին տեղեկություն նույնպես չի տրամադրվել։
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
4
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
5
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие



