Վարչապետի աթոռ զբաղեցնող ստախոսը պնդում է, որ շրջանառության հարկի բարձրացումը չի նշանակում հարկային բեռի ավելացում․ Հրայր Կամենդատյան
БЛОГՈւրեմն էդ ստախոսը,որը վարչապետի աթոռ է զբաղեցնում, պնդում է, որ շրջանառության հարկի բարձրացումը չի նշանակում հարկային բեռի ավելացում։
Հարգելի հայրենակիցներ, նա ստում է։ Միայն իմ հիշած գործունեության տեսակներով բարձրացումը 100 տոկոս է, կրկնակի։ Ահա այդ մարդկանց ցանկը, որոնց ստախոսը խաբում է։
1.Գյուղմթերք արտադրողներ
2.վարսավիրներ
3.պարային խմբակներ
4.սպորտային խմբակներ
5.մաքրման ծառայություններ
6.կրկնուսույցներ
7.մեծահասակի խնամք
8.թաղման միջոցառում
9.դարբիններ
10.ավտոմեքենայի նորոգում
11.վարորդական կուրս
12.սանտեխնիկներ
13.դերձակներ
14.հուշանվերի արտադրություն
15.կավագործներ
16.հեծանիվի նորոգում
17.գովազդային ծառայություններ
18.թարգմանիչներ
19.բեռնափոխադրումներ
20.գիդեր
21.ավտոկայանատեղի
22.ոգելից խմիչքների համտես
23.կինո նկարահանումներ
24.ռադիո ծառայություններ
25.ոսկերչական նորոգումներ
26.կոյուղու բացում
27.պահակային ծառայություն
28.մանկական խաղեր
29.տուր փաթեթներ
30.հոգեբաններ
Մնացածին դուք ավելացրեք։Եթե հաշվի առնենք , որ շրջանառության հարկի դաշտում գործում է մոտ 50 հազար տնտեսվարող, ապա նրանց աշխատողների ընտանիքների հետ ընդհանուր թիվը կկազմի մոտ յոթ հարյուր հազար մարդ։ Պետք է կանգնեցնել պարգևավճարներով հղփացած այս վարչախմբին։ Տնտեսական աղետը 2025 թվականին թակելու է բոլորի դուռը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



