Դասախոսություն ԵՊՀ-ում՝ նվիրված կրիպտոարժույթների կառավարման հիմնախնդիրներին
ОБЩЕСТВОԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանում անցկացվեց «Կրիպտոարժույթների կառավարման հիմնախնդիրները» խորագրով դասախոսություն, որը վարեց տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Էլեկտրոնային վճարահաշվարկային ասոցիացիայի նախագահ, «Խորհրդավոր կրիպտոաշխարհ» գրքի հեղինակ Հրաչյա Դանիելյանը։
Դասախոսության շրջանակում բանախոսը ներկայացրեց Հայաստանում կրիպտոարժույթի հետ կապված սպասվող օրենսդրական փոփոխությունների հետևանքները, ինչպես նաև աշխարհում կրիպտոոլորտի զարգացման միտումները։
Նա ուսանողներին ներկայացրեց կրիպտո և կիբեռանվտագության առանձնահատկությունները, ֆինանսական գրագիտության կարևորությունը, ինչպես նաև կրիպտոակտիվների ներգործությունը Հայաստանի տնտեսության վրա։
Հրաչյա Դանիելյանն անդրադարձավ նաև միջազգային քաղաքական իրադրության և կրիպտոարժույթի միջև ուղղակի կապին։
Ուսանողները հնարավորություն ունեցան բանախոսին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։