Ձյուն, բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ճանապարհներին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Արագածի տարածաշրջանում բուք է։ Արթիկի տարածաշրջանում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում նույնպես բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։
Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: