Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»
АНАЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Հաճախ է խոսվում այն մասին, որ զբոսաշրջության ոլորտում Հայաստանն ունի մեծ պոտենցիալ, սակայն դա լիարժեք չի օգտագործվում: Մասնագետները պարբերաբար բարձրաձայնում են ոչ միայն սպասարկման ոլորտի, ենթակառուցվածքների զարգացման, այլև Հայաստանի զբոսաշրջային գոտիներն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու, մատուցելու անհրաժեշտությունը: Այս ամենի համար կարևորվում է նաև համագործակցության շրջանակների ընդլայնումը տարբեր միջազգային բրենդների հետ:
Օրերս պայմանագիր է ստորագրվել «Մոդեռն Գրուպ» ընկերության և աշխարհում հայտնի զբոսաշրջային ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի միջև, ըստ որի, 2026 թ. Ծաղկաձորում կգործի Novotel Living ապրանքանիշի հյուրանոցը: Այս իրադարձությունը տեղի է ունեցել Մատենադարանում կայացած «Yerevan International Hospitality Forum 2024. գլոբալ գաղափարներ հյուրանոցային բիզնեսի համար Հայաստանում» խորագրով ֆորումի ժամանակ, որը նշանակալի իրադարձություն է համարվում՝ ուղղված հյուրընկալության շուկայում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, ներդրումների ներգրավմանը և ռազմավարական գործընկերությունների զարգացմանը: Ֆորումը նախաձեռնել են Stone Development և Enterprise Armenia ընկերությունները՝ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի աջակցությամբ:
Այն տպավորիչ է եղել ոչ միայն մասնակիցների թվով, քննարկված թեմաների արդիականությամբ, այլև միջազգային գործընկերների մասնակցությամբ ու խոսնակների ներկայացուցչականությամբ: Մասնավորաբար, խոսնակների թվում են եղել Accor S.A.-ի, Hilton Worldwide Holdings Inc.-ի, InterContinental Hotels Group-ի, Marriott International Inc.-ի, Radisson Hotel Group-ի պես խոշորագույն միջազգային հյուրանոցային ցանցերի թոփ մենեջերները:
Հավելենք, որ ֆորումի ժամանակ ստորագրվել են համագործակցության ևս մի քանի այլ պայմանագրեր, որոնց համաձայն, Հայաստանում կլինեն ուղղակի և անուղղակի ներդրումներ, զբոսաշրջային գոտիները կդառնան ավելի ճանաչելի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



