Ռեժիսոր. Մենք ցնցված էինք «Իմ քաղցր երկիր» ֆիլմը հետ կանչելու որոշումից
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք ցնցվեցինք, երբ լսեցինք, որ Ջորդանը հետ է կանչել «Իմ քաղցր երկիր» ֆիլմը, որը երկրի մուտքն էր Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում: Այս մասին ասված է հորդանանցի հայազգի ռեժիսոր Սարին Հայրապետյանի նամակում, որը դեկտեմբերի 19-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ընթերցել է PlatformDoc հարթակի հիմնադիր Արեւիկ Ավանեսյանը։
Նամակում նշվում է, որ այդ քայլը լռեցրել է մարդկության պատմությունն ու հայրենիքի կորուստը։ «Որպես կինոգործիչներ՝ մենք պարտավոր ենք ոչ միայն ֆիքսել այս պատմությունները, այլև պահպանել դրանք, հատկապես, երբ դրանք ոչնչացման վտանգի տակ են: Նման քայլի հրատապությունը կապված չէ միայն Արցախի հետ, քանի որ այս պատմությունը կարող է ներառել ցանկացած տարածք, որտեղ պատերազմ է։
Կինոն հիշողությունները վառ պահելու կարողություն ունի, և ես հավատարիմ եմ մնում հակամարտությունների ժամանակ մարդկային կերպարանքը ցուցադրելուն: Այս պատմությունները ֆիքսելով՝ մենք ոչ միայն հարգանք ենք ցուցաբերում անցյալի նկատմամբ, այլև ձևավորում ենք այն ապագան, որը մենք հույս ունենք կառուցել»,- ասվում է նամակում։
Հիշեցնենք, որ ֆիլմը հետ է կանչվել Ադրբեջանի ճնշման ներքո։
Հետևեք մեզ՝ այստեղ