«Ռեալի» նախագահ․ Դժվար կլինի կրկնել 2024-ի նվաճումները, բայց մենք կձգտենք
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչում մեքսիկական «Պաչուկայի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո ամփոփել է տարին։
«Ես շատ գոհ եմ, սա աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսն է, եւ մենք 9-րդ անգամ ենք այն նվաճում։ Սա շատ լավ տիտղոս է, եւ մենք շատ ուրախ ենք այս նվաճման համար։
Դժվար կլինի կրկնել 2024-ի նվաճումները, բայց մենք կձգտենք նոր տիտղոսների։ Մենք նոր մրցաշրջանը սկսել ենք երկու տիտղոսներով։ Տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում։
Ամենակարեւորը լավ թիմ ունենալն է։ Մենք շատ տիտղոսներ ենք նվաճել վերջին տարիներին, բայց մենք ունենք նույն հավակնությունները նվաճել հնարավոր ամեն ինչ։
Սա երկար տարիների եւ շատ մարդկանց աշխատանքի արդյունք է։ Աշխարը լի է «Ռեալի» երկրպագուներով։ Սա բավականություն եւ պատասխանատվություն է։ Ես պատրաստվում եմ շարունակել աշխատանքը, որպեսզի ուրախություն պարգեւենք նրանց»,- Ֆլորենտինո Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն։
Պերեսի նախագահության տարիներին «Ռեալը» նվաճել է 37 տիտղոս։
Այս տարի «Ռեալը» նվաճել է նաեւ Իսպանիայի սուպերգավաթն ու չեմպիոնի տիտղոսը, Չեմպիոնների լիգայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը։
Հետևեք մեզ՝ այստեղ