ՀՀԿ ԳՄ նիստում կադրային հարցեր չեն քննարկվել
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում կադրային հարցեր չեն քննարկվել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք նիստի ընթացքում կադրային հարցեր չենք քննարկել: Ես արդեն ասացի, որ մենք դեռևս չենք հստակեցրել համագործակցության ձևաչափը մեր գործընկերների հետ, ուստի տրամաբանական չր լինի, որ կադրային հարցեր քննարկեինք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Շարմազանովը հավելեց, որ այս պահին բոլոր նախարարները շարունակում են աշխատել վարչապետի գլխավորությամբ: «Որևէ փոփոխություն այս պահին չկա, քննարկում էլ չի եղել: Իսկ թե ինչ կլինի վաղը, մյուս օրը, մեկ ամիս հետո, ես հիմա չեմ կարող ասել: Կապրենք կտեսնենք»,- եզրափակեց Շարմազանովը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



