Մարտունի-Գավառ ավտոճանապարհին Volkswagen մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volkswagen» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1993 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։
Հետևեք մեզ՝ այստեղ