Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսակացությունների գաղտնիությունը ապօրինի խախտվելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աղազարյանի փաստաբանը Հակոբ Ճարոյանը:
Փաստաբանը նշում է, որ քննիչը մերժել է վարույթ հարուցել՝ պատճառաբանելով, որ դրա համար հիմքեր չկան:
Ճարոյանը ասաց, որ բողոքարկելու է այս որոշումը Վերաքննիչ դատարանում. «Աբսուրդ է, պարտավոր էին հարուցել: Իրենք գրում են, որ հիմքեր չկան, բայց ամբողջ մամուլը խոսում է, որ նախաքննական գաղտնիքը տարածված է, անձի մասին ամեն մի ՔՊ-ական խոսում է»:
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսը քննչական կոմիտեի կողմից առգրավելուց հետո նրանում առկա անձնական նամակագրությունը հայտնվել էր ՔՊ-ականների մոտ:
Հետևեք մեզ՝ այստեղ