Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինը, կադրեր հրապարակելով հանդիպումից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Սա Պուտինի և Ֆիցոյի առաջին անձնական հանդիպումն է 2016 թվականից ի վեր։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել էր, որ Կիևը չի դիտարկում «Գազպրոմի» հետ ռուսաստանյան գազի Եվրոպա տարանցման համաձայնագրի երկարաձգման հարցը, ինչպես նաև հասկացրել էր, որ Ուկրաինան չի համաձայնի ռուսաստանյան գազ ներկրել ադրբեջանականի տեսքով։
Զելենսկիին հարցրել են՝ հնարավո՞ր է, որ Ուկրաինան, այնուամենայնիվ, փոխի իր որոշումը և երկարաձգի ռուսաստանյան «Գազպրոմի» հետ տարանցման պայմանագիրը, որն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին, ինչին նա պատասխանել է, որ դա բացառվում է։
Նա նշել է, որ այդ մասին խոսել է մասնավորապես Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ և ուրվագծել Ուկրաինայի դիրքորոշումը դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր տարանցման վերաբերյալ, թեև ուղղակիորեն չի նշել, որ խոսքը Ադրբեջանի մասին է։
Սլովակիայի վարչապետ Ֆիցոն սպառնացել է Ուկրաինային լուրջ հակամարտությամբ: «Եթե Զելենսկին արգելի մեր գազի մուտքը, կարող է լուրջ հակամարտություն առաջանալ»,- հայտարարել է նա։