Սլովակիայի վարչապետը երրորդ արևմտաեվրոպական առաջնորդն է, որը Ռուսաստան է ժամանել Ուկրաինայում պատերազմը սկսվելուց հետո
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դարձավ արևմտաեվրոպական երրորդ առաջնորդը, որը 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմը սկսվելուց հետո Մոսկվա է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպումը, որին այսօր մասնակցել է Ֆիցոն, կազմակերպվել է «դեմ առ դեմ» ձևաչափով։ Սակայն ռուսաստանյան կողմից, բացի թարգմանչից, զրույցին ներկա է եղել նաև նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր արևմտաեվրոպական քաղաքական գործիչները հազվադեպ հյուրեր են դարձել Կրեմլում։ Ֆիցոյի ժամանումը այս կարճ ցուցակում երրորդն է:
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը Մոսկվա էր այցելել 2022 թվականի ապրիլի 11-ին։ Նա դարձավ առաջին բանակցողը, որը եկել էր Պուտինի հետ զրուցելու 2022 թվականի փետրվարի 22-ից հետո։
Այդ հանդիպումը տեղի էր ունեցել Պուտինի նստավայրում՝ մերձմոսկովյան Նովո-Օգարևոյում, փակ դռների հետևում։ Ղեկավարները բանակցություններ են վարել դեմ առ դեմ, առանց խորհրդականների և թարգմանիչների։ Ինչպես ավելի ուշ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, դրանք նվիրված են եղել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և գազի մատակարարման հետ կապված հարցերի քննարկմանը։
Ավստրիական մամուլի գործակալության հաղորդմամբ՝ կանցլերը հանդիպման ժամանակ ասել է, որ հակառուսաստանյան պատժամիջոցները «կպահպանվեն և ավելի կոշտ կդառնան», քանի դեռ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է։ Նեհամմերը Պուտինի հետ զրույցն անվանել էր «ուղիղ, բաց և կոշտ» և նաև նշել, որ իր ուղևորությունը «բարեկամական այց չէր»։