Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. ՀայաՔվե
БЛОГ«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակով և հատկապես Սիրիայի հայ համայնքի ճակատագրով։ Մասնավորապես, մենք դատապարտում ենք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ամոթալի գործելակերպը, ինչպես նաև ՀՀ գործող վարչախմբի անհաղորդ վարքագիծը Սիրիայի հայության հանդեպ։
Ելնելով Սիրիայում ստեղծված իրավիճակից` մենք պահանջում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից անհապաղ երկխոսություն սկսել Սիրիայի փաստացի իշխանությունների հետ տեղի հայության անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով, ինչպես նաև կազմակերպել Սիրիայի հայ համայնքի հայրենադարձությանն ուղղված անհապաղ գործողություններ` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն։
Սիրիայից ժամանած մեր հայրենակիցների կացության կազմակերպման նպատակով պահանջում ենք՝
• Հայաստան տեղափոխված մեր բոլոր հայրենակիցներին սահմանված կարգով տրամադրել մշտական կացության քարտ կամ փախստականի կարգավիճակ։
• Հարկային արտոնություններ տրամադրել Սիրիայում գործող և Հայաստան տեղափոխվող մասնավոր ընկերություններին ու անհատ ձեռներեցներին։
• Սիրիական բուհերում սովորող հայ ուսանողներին ընդգրկել հայաստանյան համապատասխան բուհերում։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Цена серебра обновила рекорд - $57,86 за унцию



