Հայտնաբերվել է ՊՆ ռազմական ոստիկանության կին ծառայողի ավտոմեքենան հրկիզած կասկածյալը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 26-ամյա Դավիթ Պ.-ին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը կասկածվում է դեկտեմբերի 16-ին Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կին ծառայողի «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենան հրկիզելու համար:
Քրեական և համայնքային ոստիկանները նրան հայտնաբերել են Նուբարաշեն վարչական շրջանում և տեղափոխել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ արարքը ինքն է կատարել:
Ոստիկանությունից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 16-ին գույքի դիտավորությամբ վնասման դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վիլնյուսի փողոցում ավտոմեքենա է այրվում:
Հետևեք մեզ՝ այստեղ