Նախկին նախագահները հրաժարվել են Փաշինյանի՝ հրապարակային բանավեճի առաջարկից. Փաշինյանը առաջարկում է մեկ անգամ եւս մտածել
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել եւ օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:
«Սա իրականում ճշմարտության պահ է, որովհետեւ բանավեճը, որ առաջարկել եմ Հայաստանի նախկին նախագահներին կարեւորագույն նշանակություն պիտի ունենա այն հարցում, որ ժողովուրդը վերջնական եւ աներկբա եզրակացութուն աներ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում, ո՞վ է մեղավոր, ինչո՞ւմ է մեղավոր: Սա բացառիկ հնարավորություն է, որ ինֆորմացիայի առաջնային կրող մարդիկ դեմ դիմաց հանդիպեն եւ հեռակա ու հեռավար բանավեճը եզրափակեն առերես բանավեճով: Սա միայն անցյալի խոսակցություն չէ, այլ նաեւ ապագայի ռազմավարություններում կողմնորոշվելու համար առանցքային մի իրադարձություն է»,-ասաց նա:
Փաշինյանը նշում է, որ խնդիրը միայն բանավեճը չէ, այլ սեփական պատմությունը սեփական ժողովրդին մեկնաբանելու, սեփական պատմությունը հասկանալու մասին է:
«Ուղիղ կամ անուղղակի նախկին նախագահները հրաժարվեցին բանավեճից, բայց ես նրանց կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել այս մասին, որովհետեւ եզրակացությունը ի վերջո տեղի ունենալու է: Ես վճռական եմ եւ այդ խոսակցությունը տանելու եմ մինչեւ վերջ, ինչ ֆորմատով, դա ուրիշ խնդիր է, ես ընտրում եմ ազնիվ ճանապարհը՝ նախկին նախագահների հետ դեմ դիմաց, առերես կանգնելու եւ խոսելու: Առաջարկում եմ նրանց ընդունել այս առաջարկը, հակառակ դեպքում հետեւությունները կմնան ժողովրդին եւ ես ժողովրդին կօգնեմ այդ հետեւությունները անելու գործում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեք նախկին նախագահները մեժեցին Փաշինյանի՝ ուղիղ եթերում բանավիճելու առաջարկը:
Հետևեք մեզ՝ այստեղ