Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի բռնապետը ուժ ու եռանդ չի խնայում աշխարհով մեկ պրոպագանդելու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ստահոդ պատմությունը․ ՀայաՔվե
БЛОГՎերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի բռնապետը ուժ ու եռանդ չի խնայում աշխարհով մեկ պրոպագանդելու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ստահոդ պատմությունը։
Մասնավորապես, ստեղծված է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կառույցը, որը հավակնում է ներկայիս Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքին, նրա անդամներ են նաև Միլլի Մեջլիսի մի շարք պատգամավորներ: Նրանք ակտիվորեն մասնակցում են ՄԱԿ-ի տարբեր ֆորումների, ակտիվորեն քարոզում իրենց «վերադարձի իրավունքը»:
Դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի նստաշրջանում նրանք Հայաստանին արդեն մեղադրել են էթնիկ ադրբեջանցիների դեմ ռասայական խտրականության համար:
Թուրքիայի Իզմիր քաղաքում բացվել է նրանց առաջին օտարերկրյա գրասենյակը` Թուրքիայում ապրող «արևմտյան ադրբեջանցիներին» միավորելու նպատակով:
Ադրբեջանի Միլլի Մեջլիսում նախաձեռնող խումբ է ստեղծվել, և ամբողջ ադրբեջանական պետական մեքենան հիմա միացել է այդ քարոզին:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



