Ասադին տապալած սիրիական խմբավորումները համաձայնել են միավորվել պաշտպանության նախարարության հովանու ներքո
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի դե ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան երեքշաբթի համաձայնության է եկել զինված ընդդիմության խմբակցությունների նախկին ղեկավարների հետ՝ բոլոր խմբակցությունները լուծարելու և պաշտպանության նախարարության կազմում միավորելու վերաբերյալ, ըստ Al Arabiya-ի՝ ասված է նոր վարչակազմի հայտարարության մեջ։
Անցյալ շաբաթ Սիրիայի վարչապետ Մուհամեդ ալ-Բաշիրն հայտարարեց, որ նախարարությունը կվերակազմավորվի՝ օգտագործելով նախկին զինված ընդդիմադիր խմբավորումները և Բաշար Ասադի բանակից հեռացած սպաները:
Ալ-Շարաային բարդ խնդիր է սպասվում՝ ջանալով խուսափել բազմաթիվ խմբավորումների միջև բախումներից, գրում է Reuters-ը։
Երկրի նոր իշխանությունները ժամանակավոր կառավարությունում պաշտպանության նախարար են նշանակել Մուրհաֆ Աբու Կասրային՝ Բաշար Ասադին տապալած խմբավորման առաջատար դեմքերից մեկին։
Ալ-Շարաան այցելած արևմտյան պաշտոնյաների ետ հանդիպմանը հայտարարել է, որ Ալ-Քաիդայի իր նախկին մասնաճյուղը` Հայաթ Թահրիր ալ-Շամը (HTS), վրեժխնդիր չի լինելու նախկին վարչակարգից և չի հալածելու որևէ կրոնական փոքրամասնության:
Թուրքամետ խմբավորումները դեկտեմբերի 8-ին գրավեցին Դամասկոսը՝ ավելի քան 13 տարվա պատերազմից հետո ստիպելով Բաշար Ասադին փախուստի դիմել:
Հետևեք մեզ՝ այստեղ



