Հրացաններ, ատրճանակներ և ռազմամթերք. քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել. տեսանյութ
ВИДЕОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, թմբուկավոր ատրճանակներ, որսորդական հրացաններ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպքեր։
Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, դրական արդյունք են գրանցել նաև Կումայրիի բաժնի ծառայողները. արձանագրվել է թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Ինքնաշեն ատրճանակ, հրացան և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Տավուշի ոստիկանները, ինչի արդյունքում Մովսես բնակավայրի մի բնակիչ բաժին է ներկայացրել հրացան և ռազմամթերք։
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է նաև որսորդական հրացաններ, ատրճանակներ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Ոստիկանությունը կրկին հորդորել է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ հիշեցնելով, որ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Հետևեք մեզ՝ այստեղ