Պարագլխի քաղաքական մահը․ Դավիթ Սարգսյան
БЛОГԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պարագլխի քաղաքական մահը
- նրա առաջարկած կեղծ օրակարգերի մերժումն է` դրանք փոխարինելով սեփական օրակարգով (ինչպես Սրբազան շարժման մայիսյան օրերին).
- նրա և իր խմբակի լիակատար հանրային ինքնամեկուսացումն է (ինչպես 2020-ի նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի սկիզբ).
- ներընդդիմադիր և առողջ լրատվական դաշտի` նրա այդօրինակ փռշտոցներն անտեսելու պայմանավորվածությունն է (սկզբունքային ընդդիմադիր գործիչների և մեդիաների օրինակով):
Պարագլխի ամենամեծ թշնամին բանականությունն է, ողջամտությունը, տրամաբանությունն ու գաղափարը:
Ցանկացած խելամիտ անձ պիտի խորապես արհամարհի սրանց ընտանեկան զույգի որևէ ակտիվություն, ու ռեժիմի վարկանիշի զրոյացման առումով` այդ պասիվ բոյկոտն ավելի ներգործուն կլինի, քան անգամ ամենահուժկու հանրահավաքը:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



