Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch
ПОЛИТИКАԱդրբեջանի կողմից հայկական մշակույթի յուրացման պետական միջոցառումները շարունակվում են: Այս մասին գրում է Monument Watch-ը։
«Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով նյութական և ոչ նյութական ժառանգությունը, պատմությունը, ինքնությունը։ Այդպիսի միջոցառումներից էր վերջերս՝ 2024 թվականի նոյեմբերի 22-ին COP29-ի շրջանակներում բացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր մտացածին «Արևմտյան Ադրբեջան» տարածաշրջանի խոհանոցը (իրականում աղավաղելով և ներկայացնելով հայկական խոհանոցն ու մշակույթը ադրբեջանականի անվան տակ, տե՛ս https://x.com/LindseySnell/status/1860263802983387389/photo/3)։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը։ Ցուցահանդեսի միջոցառումներից զատ, հայկական ինքնության յուրացման մեկ այլ իրողություն էր Երևանի (ադրբեջանական կողմից անվանմամաբ՝ Իրևանի) մասին պատմող գրքի շնորհանդեսը, որն ըստ ադրբեջանական քաղաքականության կեղծ թեզերի համարվում է ադրբեջանական քաղաք https://www.instagram.com/lindseysnell/p/DCtcYptteYS/?img_index=3։ Նշենք, որ COP 29-ը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) մասնակից երկրների 29-րդ համաժողովն է, որտեղ քննարկվում են գլոբալ ջերմացման դեմ պայքարի և կլիմայական քաղաքականության միջազգային միջոցառումները, որը տեղի է ունեցել Ադրբեջանում 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը։ Ադրբեջանը բազմիցս փորձել է տարբեր միջազգային հանդիպումների և քննարկումների ընթացքում առաջ մղել իր կեղծ թեզերը՝ յուրացնելու հայկական տարածքներն ու մշակույթը։
Հիշեցնենք, որ այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ են կրում: Նախորդը տեղի էր ունեցել Նախիջևանում՝ հունիսի 21-ից 22-ը անցկացված ազգագրական փառատոն-համագումարի շրջանակներում, որը կրում էր «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։
Մեր արձագանքը
Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ («Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն տե՛ս Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն»։ Իսկ «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հետևյալ հոդվածում՝ https://monumentwatch.org/wp-content/uploads/2023/12/Text-and-Maps-in-Armenian.pdf)»: