Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս հայտնի դարձավ, որ Team Telecom Armenia-ն ընդլայնել է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթը՝ ներառելով Վայոց ձորի և Արմավիրի մարզերի բոլոր քաղաքները։ Նոր ցանցը, որն ապահովում է մինչև 25 000 Մբ/վ թողունակություն, հասանելի է Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք, Արմավիր, Մեծամոր և Վաղարշապատ քաղաքների շուրջ 40 000 տնային տնտեսություններին։
Այսպիսով, Team-ի NGN ցանցն արդեն ծածկում է Հայաստանի տնային տնտեսությունների 40 տոկոսը՝ արդեն իսկ հասանելի լինելով շուրջ 350 հազար ընտանիքի, որը բավական լուրջ ցուցանիշ է համարվում մասնագետների կողմից։ Հայաստանի տարածքում այն գործում է 40 բնակավայրում, իսկ մայրաքաղաքում՝ յոթ վարչական շրջաններում՝ Ավանում, Արաբկիրում, Դավթաշենում, Քանաքեռ-Զեյթունում, Կենտրոնում, Նոր Նորքում և Շենգավիթում:
Նշենք, որ բաժանորդները կարող են օգտվել գերարագ ինտերնետից՝ միանալով Cosmo սակագնային փաթեթներին, որոնք ապահովում են մինչև 1000 Մբ/վ արագությամբ ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ֆիքսված և բջջային կապ, իսկ փաթեթի հետ տրամադրվող Cosmobox սարքը, փոխարինելով ավանդական TV-սարքին, հեռուստացույցը դարձնում է «խաղային»։ Բաժանորդներին հասանելի է մոտ 2000 խաղ, որոնք ամպային տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է խաղալ գրեթե ցանկացած սարքի վրա։
«Մենք շարունակում ենք NGN ցանցի կառուցումը և՛ Երևանում, և՛ մարզերում։ Այս ջանքերը, որ գործադրում ենք ցանցի կառուցման համար, դեռ տասնամյակներ շարունակելու են օգուտ տալ և հնարավորություններ ստեղծել մեր երկրի համար»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»



