«Անհանգիստ» ուղևորուհին վայրէջքի ժամանակ բացել է վթարային ելքն ու մագլցել ինքնաթիռի թևի վրա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրակի գիշերը Սիեթլում վայրէջք կատարելուց հետո Alaska Airlines ավիաուղիների ուղևորուհիներից մեկը նախապատվությունը տվել է այլընտրանքային ճանապարհին՝ բարձրանալով ինքնաթիռի թևի վրա:
Fox News Digital-ին տված հարցազրուցյում Սիեթլ-Տակոմա միջազգային օդանավակայանի լրատվամիջոցների հետ կապերի մենեջեր Փերի Կուպերը հայտնել է, որ կիրակի՝ դեկտեմբերի 22-ին, տեղական ժամանակով 17:00-ի սահմաններում, Սիեթլի օդանավակայանից արտակարգ իրավիճակների ծառայությունն ահազանգել է N9 ելքի մոտ տեղի ունեցած՝ Alaska Airlines-ի՝ 323 չվերթի ժամանմանն առնչվող միջադեպի մասին:
Օդանավակայանի ներկայացուցիչը պատմել է, որ ինքնաթիռի սահասավառնման ժամանակ, ուղևորուհիներից մեկը սկսել է «անհանգստանալ» և բացել է ինքնաթիռում թևի վրայի վթարային ելքը։
Կուպերը պատմել է, որ սեփական անհանգստության պատճառով կինն այնուհետև մագլցել է ինքնաթիռի թևի վրա:
Կուպերը հավելել է, որ Սիեթլի օդանավակայանի հրշեջները արձագանքել են և օգնել ուղևորուհուն ինքնաթիռի թևից թեքահարթակ իջնել։
Օդանավակայանի ոստիկանության ճգնաժամային թիմը արձագանքել է և ի վերջո որոշել ուղևորուհուն ուղարկել հիվանդանոց ստուգման համար, պատմել է օդանավակայանի խոսնակը:
Հետևեք մեզ՝ այստեղ