Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու մասին որոշում է ստորագրել
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու մասին որոշում է ստորագրել․
«Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 212-րդ հոդվածի 2-րդ մասը՝
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ են
հանդիսանում՝
1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության
վարչությունը.
3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը.
4) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և
հսկողության վարչությունը, ինչպես նաև նույն վարչության՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ցամաքային անցման կետերում (ավտոմոբիլային կամ երկաթուղային) մաքսային հսկողություն և մաքսային գործառնություններ իրականացնող բաժինները.
5) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչությունը.
6) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը»,-նշված է որոշման մեջ։