Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Եկեղեցին իր ծառայությամբ հավատարիմ է սրբազան նպատակին․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արամ Ա Հայրապետը Նոր Տարվան և Սուրբ Ծննդյան տոների նախօրյակին հայրական այցելություններով իր օրհնությունն է տվել ազգային-ընկերական ծառայություն մատուցող հաստատություններին։ Հայտնում են Կաթողիկոսությունից․
 

 «ԹՌՉՆՈՑ ԲՈՅՆ»
 

Արդարեւ, Չորեքշաբթի, 18 Դեկտեմբեր 2024-ին, Նորին Սրբութիւնը այցելեց «Թռչնոց Բոյն»ի փոքրիկներուն՝ խնդակցելով անոնց տօնական ուրախութեան: Այս առիթով փոքրիկները ներկայացուցին իրենց սորված Սուրբ Ծննդեան յատուկ երգերը: Ապա, Նորին Սուրբ Օծութեան նուիրեցին իրենց ձեռային աշխատանքը եւ Հայրապետէն ստացան նոր տարուան նուէրներ: Վեհափառ Հայրապետը իր հայրական օրհնութիւնը տուաւ մանուկներուն եւ գնահատեց «Թռչնոց Բոյն»ի պատասխանատու հայր սուրբերը՝ Գերպ. Տ. Տաճատ Ծ. Վրդ. Աշըգեան եւ Հոգշ. Տ. Անդրանիկ Վրդ. Քիւրիւմեան, տիկնանց յանձնախումբը, պաշտօնէութիւնը եւ հաստատութեան բարերարները, նուիրատուները ու բարեկամները։
 

 ԱԶՈՒՆԻԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՈՒԺԱՐԱՆ
 

Իր հայրական այցելութիւններու երկրորդ կայանը դարձաւ Ազունիէի ազգային բուժարանը, Հինգշաբթի, 19 Դեկտեմբեր 2024-ին: Հայրապետը բուժարանի մուտքին սիրալիր ընդունելութեամբ դիմաւորուեցաւ հաստատութեան տնօրէնութեան, խնամակալութեան, բժշկական կազմին եւ պաշտօնէութեան կողմէ։ Վեհափառ Հայրապետին ընկերակցող միաբան հայրերը շարականներով, հոգեւոր ու ազգային երգերով տօնական խանդավառ մթնոլորտ ստեղծեցին բուժարանի մամիկներուն ու պապիկներուն: Անոնք, իրենց կարգին, հայկական բանաստեղծութիւններէ պատառիկներ հրամցուցին ներկաներուն: Այս առիթով Հայրապետը կատարեց տնօրհնէքի արարողութիւն։
 

Իր հայրական խօսքին մէջ, Նորին Սրբութիւնը իր հոգեկան գոհունակութիւնը յայտնեց, որ դարձեալ առիթը կ՚ունենայ ըլլալու ազգային բուժարանին մէջ ապաստանող մեր ժողովուրդի զաւակներուն հետ։ Ան յիշեցուց, որ այս հաստատութիւնը սովորական բուժարան մը չէ. Ան ունի եզակի դերակատարութիւն Սփիւռքի ու յատկապէս Լիբանանի կեանքին մէջ: Այս առիթով ան անգամ մը եւս վստահեցուց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միշտ եղած է ու պիտի շարունակէ մնալ ազգային բուժարանի կողքին: Աւարտին, Հայրապետը տօնական իր բարեմաղթութիւնները փոխանցեց բուժարանի բնակիչներուն, տնօրէնութեան, խնամակալութեան, պաշտօնէութեան ու բժշկական կազմին։
 

 ԱԶԳԱՅԻՆ ԾԵՐԱՆՈՑ
 

Նորին Սրբութեան կատարած տօնական այցելութիւններու շարքին էր նաեւ Պուրճ Համուտի ազգային ծերանոցը: Ուրբաթ, 20 Դեկտեմբեր 2024-ի առաւօտուն, ընկերակցութեամբ խումբ մը միաբան հայրերու, Վեհափառ Հայրապետը ուղղուեցաւ ազգային ծերանոց, ուր ջերմօրէն դիմաւորուեցաւ հաստատութեան տնօրէն պատուելի Սեպուհ Թէրզեանի, խնամակալութեան, տիկնանց յանձնախումբին եւ ծերանոցի տարեց հայրերուն ու մայրերուն կողմէ:

Պատուելի Թէրզեան իր ողջոյնի խօսքին մէջ, յանուն ազգային ծերանոցին, երախտագիտական զգացումներով արտայայտուելով՝ յատկապէս ընդգծեց, թէ անցեալի ու ներկայի դժուար պայմաններուն մէջ, Արամ Ա. Կաթողիկոսին գլխաւորութեամբ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը նիւթական ու բարոյական զօրակցութիւնը չէ խնայած ազգի այս տան նկատմամբ:
 

Այցելութեան ընթացքին, միաբան հայրերը տօնական ու ազգային երգերով ճոխ մթնոլորտ ստեղծեցին՝ մամիկներուն ու պապիկներուն ներշնչելով նոր տարուան եւ Քրիստոսի Սուրբ Ծննդեան ոգին ու պատգամը։

Աւարտին, Վեհափառ Հայրապետը իր օրհնութիւնը տուաւ ու ողջոյնի խօսքը ուղղեց ներկաներուն։ Ան ըսաւ, որ Պուրճ Համուտի ազգային ծերանոցը ազգի՛ն տունն է, իսկ հոն ծառայողներուն կողմէ ցուցաբերուած խնամքը ընտանեկան սէր է, որ սովորական խնամքի սահմաններէն վեր է: Այստեղ մեր տարեցները ոչ միայն առողջական ու բժշկական խնամք կը ստանան, այլեւ՝ սէր, հոգատարութիւն ու որդիական գուրգուրանք։ Այս առիթով Նորին Սրբութիւնը վստահեցուց, թէ ինք՝ անձնապէս մնայուն կապի մէջ է տնօրէնն հետ եւ մօտէն կը հետեւի բնակիչներու կարիքներուն: Ան նաեւ իր բարձր գնահատանքը յայտնեց պատուելիին, խնամակալութեան, տիկնանց յանձնախումբին, բժիշկներուն ու բուժքոյրերուն անշահախնդիր աշխատանքին ու ծառայութեան։ Վեհափառ Հայրապետը յիշեց եւ ողջունեց ազգային ծերանոցի առաքելութեան հաւատացող ու նեցուկ կանգնող բոլոր բարերարները, նուիրատուները ու բարեկամները եւ նոր տարուան ու Սուրբ Ծննդեան բարեմաղթութիւններով՝ շնորհաւորեց բոլորին նոր տարին։
 

 «ԶՈՒԱՐԹՆՈՑ» ԿԵԴՐՈՆ
 

Արամ Ա. Կաթողիկոսին այցելութիւններուն վերջին հանգրուանը հանդիսացաւ մեր ազգի յատուկ խնամքի կարօտ զաւակներուն հոգատարութեամբ զբաղող «Զուարթնոց» կեդրոնը, ուր դիմաւորուեցաւ տնօրէնութեան ու խնամակալութեան կողմէ: Կեդրոնի պատասխանատուները խօսք առնելով՝ յատուկ կերպով անդրադարձան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ընդհանրապէս եւ Նորին Սուրբ Օծութեան մասնաւորաբար տածած խնամքին, նեցուկին ու ցուցաբերած յատուկ ուշադրութեան կեդրոնին նկատմամբ: Շնորհաւորական եւ շնորհակալական խօսքերէն ետք, «Զուարթնոց»ի աշակերտները գողտրիկ յայտագիր մը ներկայացուցին Հայրապետին՝ երգելով նոր տարուան յատուկ երգեր: Նորին Սրբութիւնը իր բարձր գնահատանքը յայտնեց կեդրոնի տնօրէնութեան եւ անձնակազմին: Յայտնենք, որ այցելութեան ներկայ էր նաեւ Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեան:

 Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами