Ավտոբուսում գողացել է ուղեւորուհու դրամապանակը. կասկածյալին արագ գտել են, գողոնը՝ դեռ ոչ
ОБЩЕСТВОՀուլիսի 6-ին, ժամը 20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երեւանի Շինարարների եւ Ջանիբեկյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա Սամվել Ն.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ ժամը 19.40-ին թիվ 28 երթուղային ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, սոցիալական քարտ եւ վզնոցը` կախազարդով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 38-ամյա Լուսիկ Գ.-ն է:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է հետաքննություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



