Օզբիլիսն առաջին անգամ մարզվել է «Ռայո Վալեկանո»-ի ընդհանուր խմբում
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն առաջին անգամ մարզվել է իսպանական «Ռայո Վալեկանո»-ի ընդհանուր խմբում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է իսպանական թիմի պաշտոնական կայքը: «Ռայո Վալեկանո»-ն նախապատրաստվում է Լա Լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրի «Դեպորտիվո»-ի հետ խաղին: Հունվարի 30-ին «Ռայո Վալեկանո»-ի խաղացողները կհանգստանան: Հաջորդ մարզումը նախատեսված է կիրակի օրը:
«Դեպորտիվո»-«Ռայո Վալեկանո» հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 1-ին՝ Երևանի ժամանակով 23:30-ին:
Հունվարի 29-ի երեկոյան «Ռայո»-ի պաշտոնական կայքը հաստատեց Հայաստանի ազգային հավաքականի տեղափոխությունը: Օզբիլիսը մինչև այս մրցաշրջանի ավարտը Ստամբուլի «Բեշիքթաշ»-ից վարձավճարով տեղափոխվել է իսպանական ակումբ:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



