Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր մանկության տարիներին: Շատ եմ կարոտում հենց այդ տարիները: Սիրում էր սպորտը: Գյուղում մարզադպրոց չունեինք, ու Վահեն մեր տան բակում ամեն հարմարանք ստեղծել էր և ինքնուրույն մարզվում էր: Եվ երբ արդեն ծառայում էր բանակում, պարգևատրվեց «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով։ Աշխույժ էր, չարաճճի: Վահեն իմ ավագ որդին է, երկու տղա էլ ունեմ, գուցե իր հանդեպ մի քիչ ավելի խիստ էի: Երբ պատերազմի ժամանակ զրուցում էինք, չգիտեմ էլ՝ ինչու, հիշեցի իմ խստությունը և ասացի իրեն. «Վահե՛ ջան, կարծես ինքս ինձ մեղադրեմ, որ քո հանդեպ շատ խիստ եմ եղել, բայց ուզում էի, որ լավ դաստիարակություն ունենաս, լավ մարդ դառնաս»: Ասաց. «Մա՛մ ջան, դու ինձ ճիշտ ես դաստիարակել, լավ ես արել, որ խիստ ես եղել, դրա համար լավ մարդ եմ դարձել»: Դա Վահեիս հետ երևի թե վերջին զրույցներից է եղել», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն` Վահեի մայրիկը։
 
Վահեն ծնունդով Տավուշի մարզի, ինչպես ընդունված է ասել, սահմանապահ Մովսես գյուղից է: Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, դպրոց է հաճախել: Մայրիկն ասում է՝ փոքրուց տիրապետում էր զենքի օգտագործման բոլոր կանոններին: «Դպրոցում իրեն տանում էին մրցումների, իսկ 15 տարեկանում ստացավ «Պատանի երկրապահի» սերժանտի կոչում Մանվել Գրիգորյանի կողմից: Դպրոցական առարկաներից հիմնականում սիրում էր պատմողականները: Ուսուցչի պատմածը մեկ անգամ լսելով՝ կարող էր նյութը ներկայացնել»:
 
Իններորդ դասարանն ավարտելուց հետո Վահեն տեղափոխվում է Մոսկվա: «Հյուր էր գնացել, հետո որոշեց մնալ մեր հարազատների մոտ, աշխատել: Մեզ համոզեց, որ ցանկանում է մնալ: Միշտ ասում էր՝ պետք է աշխատեմ, ձեզ էլ ինչ-որ բանով օգտակար լինեմ, մեր կյանքն էլ ավելի բարեկեցիկ դարձնեմ»: Տիկին Գայանեն նշում է՝ որդին ընկերասեր էր, միշտ թույլերի կողքին, պաշտպանում էր բոլորին: «Շատ էի ուրախանում, երբ իր բնավորության մեջ տեսնում էի այս գծերը, ասում էի՝ իմ տղան լավ մարդ է մեծանում, բայց չգիտեի, որ իր կյանքն այդքան կարճ կլինի»:
 
2019 թ. հունվարին Վահեն զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամաս: Վահեն հրետանավոր էր: «Հայրիկը միշտ իրեն ասում էր՝ ուզում ես Մոսկվայում աշխատել, լավ, բայց քո ժամանակին պիտի նաև ծառայության մեկնես: 2018 թ. սեպտեմբերին վերադարձավ, հոկտեմբերին 18-ամյակը լրացավ: Երևանում էր աշխատում, ասում էր՝ չեմ կարող նստել ու սպասել, որ ծնողներս ինձ գումարով ապահովեն: Աննկարագրելի աշխատասեր էր: Երևանում մի քանի ամիս աշխատեց, իսկ հունվարին մեկնեց ծառայության: Իր տարիքից ավելի հասուն էր, կարծես արագ մեծանար, մայրս միշտ ասում էր՝ Վահեն իր տարիքից շուտ է մեծանում, ինչո՞ւ է շտապում»:
 
Ծառայության ընթացքում Վահեն աչքի է ընկել կարգապահությամբ և օրինակելի ծառայության համար պարգևատրվել նաև պատվոգրերով։ «Ծառայության ընթացքում երեք անգամ եկել է արձակուրդ: Իրեն շատ լավ էր զգում, ոչ մի բողոք չի ունեցել, իր ծառայությունը լավ է անցել: Միշտ հիշում եմ, որ մրցումների էր մասնակցում, ակտիվ էր շատ: 2020 թ. օգոստոսն էր, զանգեց. «Մա՛մ, քո համար մի բան եմ ուղարկում զորացրվող ընկերներիս հետ»: Պատվոգիր էր, Արցախում զորավարժություններ էին եղել, մասնակցել էր դրանց որպես լավ նշանառու, նույնիսկ «Զինուժով» իրեն ցույց են տվել, այդ հատվածը կա, կրծքանշաններն էր ուղարկել: Անգամ իրեն ասացի՝ մի քանի ամիս է մնացել ծառայությանդ ավարտին, կբերեիր քեզ հետ: Բայց հիմա մտածում եմ՝ եթե այն ժամանակ չուղարկեր, փաստորեն, ոչինչ մեզ չէր հասնելու: Երբ ամուսինս Արցախ էր գնացել, մտել Ցորի զորամաս, Վահեի նկարը լավագույն մարզիկների շարքում փակցված էր եղել, այդ նկարը ևս բերել էր»: 2020 թվականին սկսվում է 44-օրյա պատերազմը: «Համարյա ամեն օր խոսել ենք, բայց մի քանի րոպեով, ասում էր՝ երկար չի կարելի: Հարցնում էի՝ ո՞նց ես, ինձ համար կարևոր էր իր ձայնը լսելը: Երկրորդ հարցս էր՝ Ռուբենը ո՞նց է: Ռուբենն իր մտերիմ ընկերն էր: Միշտ ասում էր՝ մա՛մ ջան, Ռուբենն էլ է լավ: Հետո արդեն երբ զրուցում էինք, չէր սպասում, որ Ռուբենից հարցնեմ, միանգամից ասում էր՝ մա՛մ, Ռուբենը լավ է»:
 
Վերջին զրույցը Վահեի հետ եղել է հոկտեմբերի 10-ին՝ նրա ծննդյան օրը: «Երեկոյան ենք զրուցել ու բավականին երկար: Ասացին՝ զինադադար է: Տղաները պատմում էին, որ Վահեն, չգիտես՝ որտեղից, մի հավ էր գտել, խորովել: Հնարամիտ էր, կարողանում էր տարբեր իրավիճակներից հեշտությամբ դուրս գալ: Երևի գյուղում ապրելն էլ իր դերն ուներ: Այդ օրը բավականին երկար զրուցեցինք, բարձր տրամադրություն ունեին, կատակներ էին անում: Դրանից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 9-ին, ամբողջ ցերեկն իրեն զանգահարել եմ, չէր պատասխանում, գիշերը՝ ժամը 02:58-ին հաղորդագրություն է գրել, որը պահում եմ. «Մա՛մ ջան, հեռախոսս էր անջատվել, ամեն ինչ լավ է»: Շատ ժամանակ անց, երբ արդեն ծնողների հետ զրուցում էինք, փաստերը համադրում, պարզվեց, որ այդ գիշերն Արա լեռում են եղել, առաջադրանք են կատարել: Մեզ ոչինչ չի ասել, միշտ ասել է՝ հեռու ենք ու վերջ: Դժվարությունների մասին երբեք չի խոսել: Մեզ մեղավոր ենք զգում, որ մեր երեխաներն այնտեղ էին, իսկ մեզ հեռուստացույցով խաբում էին, որ «առաջ ենք գնում»: Մեր շրջանում կամավորական ջոկատները հավաքներ էին անում, բայց եթե կարիքը կար, հայրիկը կգնար, Վահեիս կողքին կլիներ, և շատ հայրիկներ նույնը կանեին»:
 
2020 թ. սեպտեմբերի 27-ից, որպես 1-ին հրետանային դասակի 2րդ հրանոթի նշանառու, Վահեն ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմական գործողությունների թեժ կետերում՝ Վազգենաշենում, Հադրութի 9րդ կմ կոչվող տարածքում, Ջուվառլուում և այլուր։ Նրա ճշգրիտ հաշվարկի ու նշանառման շնորհիվ մարտկոցը կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրները՝ հակառակորդին պատճառելով զրահատեխնիկայի, անվավոր տեխնիկայի, կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստներ։ Ցորի 21 հրետանավորներն անմահացել են հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող տարածքում՝ թշնամու հատուկ նշանակության խմբերի հետ անհավասար մարտում, սակայն դրսևորելով անասելի խիզախություն՝ հավատարիմ են մնացել իրենք իրենց երդմանը՝ պայքարել մինչև վերջ և չլքել մարտի դաշտը: 2021 թ. նոյեմբերի 2ին Վահեի և նրա մարտական մի քանի ընկերների աճյուններն ադրբեջանական կողմը փոխանցեց հայկական կողմին։ Տղաների հոգեհանգիստը տեղի ունեցավ 2021 թ. դեկտեմբերի 2-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Որոնողական աշխատանքների ժամանակ գտնվում է նաև Վահեի գոտին, որը փոխանցում են ընտանիքին: Տիկին Գայանեն ասում է՝ հիմա այն Մովսես գյուղի Մշակույթի տանն է, որտեղ հերոսների սենյակ կա:
 
Ապրելու ուժի մասին: «Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է: Պետք է այնքան ուժեղ լինենք, որ տեսնենք նրանց պատիժը, ում մեղքով մեր տղաների հետ սա պատահեց: Մեր տղաները մեր հողի համար են պայքարել, բայց հիմա մտածում եմ՝ այդ հողն ո՞ւմ տվեցին, բա այդ հողը նվեր տա՞ն թուրքին»:
 
Հ. Գ.- Վահե Պապյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է հայրենի գյուղի՝ Մովսեսի գերեզմանատանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%