ՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ
АНАЛИТИКАՆիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է անշեղորեն, և արդեն այս տարեվերջին կարող է հասնել 14 միլիարդ դոլարի, ինչը յոթ անգամ ավելին է, քան 2018 թ.։ Մինչ գործող իշխանությունների տարատեսակ սպասարկուները հայտարարում են արտաքին քաղաքական վեկտորը փոխելու, ՌԴ հետ ինտեգրացիոն միավորումներում մասնակցությունը կասեցնելու, առկախելու հնարավորության մասին, հայ-ռուսական տնտեսական կապերն ավելի են ամրանում, Ռուսաստանից կախվածությունն ավելի է խորանում։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2018 թ. վերջին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմում էր 1,9 միլիարդ դոլարից փոքր-ինչ ավելի։ Մինչև 2021 թվականն աճը համեմատաբար պակաս է եղել՝ 2021 թ. հասնելով 2 մլրդ 626 մլն դոլարի։ Արդեն 2022 թ. աճը գրեթե կրկնակի է եղել, իսկ անցած տարեվերջին հասել է մոտ 8 մլրդ դոլարի։ Ըստ կանխատեսումների, այս տարվա արդյունքներով ապրանքաշրջանառությունը կգերազանցի 14 մլրդ դոլարը։ Որոշ փորձագետներ ընդհուպ խոսում են 16 մլրդ դոլարի մասին։
Ոչ միայն ապրանքաշրջանառության առումով, այլև տնտեսական բոլոր ուղղություններով հայ-ռուսական շփումները շեշտակի աճ են գրանցել։ Այս ֆոնին ՌԴ հետ հարաբերությունները նվազեցնելու, տնտեսական կախվածությունից ձերբազատվելու մասին իշխանականների խոսակցությունները բոլորովին համոզիչ չեն թվում։ Փաշինյանն ասում է մի բան, անում՝ հակառակը։
Լևոն Բաբայան