«BMW»-ն կոտրել է հետիոտնի ցուցանակը, նստարանը, բախվել ծառին, ապա «Ford»-ին, որն էլ՝ այլ մեքենայի
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել հետիոտնի համար նախատեսված ցուցանակը, ապա «Երևան» խորհրդանիշով նստարանը, հետո բախվել ծառին, առաջ ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտաացվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Էդիկ Սասունցն ու կրտսեր պարեկ Արթուր Հայրապետյանը:
Բախման հետևանքով էլ «Ford»-ը հետ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատար «Ford»-ին: