«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին, փոխանցում է 168.am-ը:
«Ռուսաստանը Զախարովայի շուրթերով տվեց իր համաձայնությունը՝ լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Փաստորեն Ալիևի հերթական նախապայմանն իրականացման եզրին է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա» հարցին ի պատասխան, Աշոտյանը նշել է․
«Ալիևի հերթական նախապայմանը, ինչպես բոլոր նախորդներն ու հաջորդները, իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ։ Նա այնքան պատրաստակամ և ենթարկվող է այդ գործընթացում, որ գերտերությունները, անգամ, եթե միջամտելու որևէ ցանկություն ունենան, պարզապես դրա կարիքը չեն զգում։
Նույն Զախարովան իր մեկնաբանության մեջ ուղիղ հիմնավորեց իրենց դիրքորոշումը Փաշինյանի տեսակետներով։ Ի դեպ, այս դրվագը լավագույնս է ապացուցում այն պնդումը, որ Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»։
Ալիևի նախապայմաններն իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հետևեք մեզ՝ այստեղ
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



