Հայտնի են դարձել աշխարհի ամենասարսափելի օդանավակայանները
ЛАЙФThe Telegraph պարբերականը հրապարակել է աշխարհի ամենասարսափելի օդանավակայանների վարկանշային աղյուսակը, որտեղ ընդգրկվել են Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի ամենավտանգավոր օդանավակայանները:
Ցանկում ներառվել է Բուտանի «Պարո» օդանավակայանը, որը համարվում է աշխարհի ամենաբարդ օդանավակայանը իր տեղադրության պատճառով: Այն գտնվում է հովտում՝ շրջապատված Հիմալայան լեռնագագաթներով:
Ցանկում հայտնվել է նաև Լեսոտոյի «Մատեկանե» օդանավակայանը, որի թռիչքուղին ավարտվում է 600 մետրանոց անդունդի եզրին:
Վտանգավոր օդանավակայանների թվին է պատկանում նաև Սուրբ Մաատեն կղզու «Արքայադուստր Յուլյանայի» օդանավակայանը Ինքնաթիռները ստիպված են թռչել հանգստացողների գլխավերևով՝ 10 մ բարձրության վրա:
Սարսափելի է նաև Մադեյրայի օդանավականի (Պորտուգալիա) թռիչքուղին, որն անսովոր է նրանով, որ թռիչքուղու կեսը պահվում է 150 տոննա կշռող երկաթբետոնե սյուների վրա:
«Մատեկանեի» թռիչքուղին, Լեսոտո

Juancho Е. Yrausquin օդանավակայան, Սաբա

Թռիչքուղու սառույցը, Անտարկտիդա

«Արքայադուստր Յուլյանայի» օդանավակայանը, Սենտ Մաարտեն

«Թենցինգ-Հիլարի» օդանավակայանը, Լուկլա, Նեպալ
«Նարսարսուակ» օդանավակայան, Գրենլանդիա

Մադեյրայի օդանավակայանը

«Բարրա օդանավակայան», Շոտլանդիա
Ջիբրալթարի միջազգային օդանավակայանը




